«Որևէ ընտրական օրենսդրություն չի արգելում որևէ քաղաքական ուժի՝ մոբիլիզացնել սեփական ընտրազանգվածը». Արմեն Աշոտյան
«Որևէ ընտրական օրենսդրություն չի արգելում որևէ քաղաքական ուժի՝ մոբիլիզացնել սեփական ընտրազանգվածը։ Մոբիլիզացնել՝ նշանակում է՝ օրենքով չարգելված կարգով լավագույն պայմանները ստեղծել, որպեսզի իրենց պոտենցիալ ընտրողները մասնակցեն ընտրություններին»,- այսօր ՀՀԿ կենտրոնական շտաբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Ինչ վերաբերում է քվեարկության գաղտնիությանը, նա նշեց, որ Ընտրական օրենսգիրքն այնպիսին է, որ անգամ ամենառադիկալ քննադատներն ի սկզբանե ընդունել և իրենց ընտրարշավի ընթացքում քարոզել են, որ տեղ չի թողնում անձի կամքը վերահսկելու համար. «Այս տեսանկյունից մեր քաղաքացիների համար ստեղծված են լավագույն պայմանները, որպեսզի, եթե նրանց վրա որևէ ճնշում կամ ներգործության փորձեր լինեն, կարողանան իրականացնել իրենց ընտրությունն այնպես, ինչպես ցանկանում են»։
Հետևաբար՝ նա կարծում է, որ, եթե անգամ քվեաթերթիկների դուրս տանել-բերելու մասին տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա դա չի կարող անձի քվեարկության հսկողության հիմք ընդունվել կամ ազդել ընտրությունների արդյունքների վրա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում