
ԶԼՄ-ներն իմացել են Ռաքքայի վրա քրդերի և արաբ աշխարհազորայինների հարձակման նախապատրաստման մասին

«Իսլամական պետության» մայրաքաղաք համարվող սիրիական Ռաքքայի վրա ծավալուն հարձակումը նախատեսվում է սկսել 2017թ. ապրիլին, հայտնել են ԱՄՆի աջակցությամբ գործող Սիրիայի Դեմոկրատական ուժերի ներկայացուցիչները։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։
ԶԼՄ-ները մարտի 26-ին հայտնել են, որ քուրդ և արաբ աշխարհազորայիններին հաջողվել է ԻՊի գրոհայիններից գրեթե ամբողջությամբ հետ գրավել Ռաքքայի մատույցների Ալ Քարմա քաղաքը, ինչը դիտարկվում է որպես Ռաքքայի վրա հարձակման նախապատրաստում։
Ներկայում Ռաքքայի շուրջ օղակը սեղմվում է, աշխարհազորայիններն աստիճանաբար քաղաքին մոտենում են տարբեր ճակատներում, նշում են ԶԼՄ-ները՝ հղում անելով տարբեր աղբյուրներ։