Հրաշագործ կիսել՝ հարթ որովայնի համար
Fithacker.ru կայքը գրում է, որ այս կիսելը հաջողությամբ կարող է օգտագործվել բոլոր այն անձանց կողմից, ովքեր պայքարում են ավելորդ կիլոգրամների դեմ։ Միևնույն ժամանակ՝ այն կարող է օգնել նաև աղիների խցանումից ազատվելու գործում։ Այս կիսելն օգտագործելով՝ դուք աղիներից դուրս կբերեք բոլոր ավելորդ մնացորդները՝ այդ կերպ հեշտացնելով նյութափոխանակության համակարգի աշխատանքը։
Բաղադրիչներ
- 1 բուռ վարսակի փաթիլներ
- սև սալոր
- հում բազուկ։
Պատրաստման եղանակը։ Բոլոր բաղադրիչների վրա 2 լիտր եռացրած ջուր լցրեք, 15 րոպե թողեք թույլ կրակին։ Կիսելը պատրաստ է։ Հարկավոր է սառեցնել այն և խմել քնելուց 2 ժամ առաջ։ Մնացորդը կարող եք ուտել առավոտյան՝ նախաճաշի փոխարեն։ Կարող եք նաև շաբաթվա ընթացքում մեկ անգամ բեռնաթափման օր կազմակերպել՝ խմելով միայն այս կիսելը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը