Բաժիններ՝

Կարեն Կարապետյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենին:

Զրուցակիցները քննարկել են նախընտրական ժամանակահատվածի քաղաքական իրավիճակին և ընտրությունների նախապատրաստական գործընթացին վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու նպատակով ՀՀ իշխանությունները պատրաստ են համագործակցելու բոլոր դիտորդական առաքելությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ: «Մեր նպատակն է անցկացնել առավելագույնն արդար և թափանցիկ ընտրություններ: Վճռական ենք և պատրաստ բոլոր խնդիրներին արձագանքել շատ կոշտ»,- ասել է վարչապետը:

Յան Պետերսենն ընդգծել է, որ Հայաստանում գտնվելուց ի վեր իշխանությունների, քաղաքական կուսակցությունների և բոլոր մյուս գործընկերների հետ ձևավորել են սերտ համագործակցություն և կատարված աշխատանքների արդյունքներով առաջիկայում կներկայացվի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության միջանկյալ զեկույցը: Նրա խոսքով, ԵԱՀԿ անդամ պետությունների շրջանում հայաստանյան ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է, ուստի Հայաստան է գործուղվել դիտորդական մեծ պատվիրակություն, որի անդամները տեղաբաշխվել են հանրապետության ամբողջ տարածքով: Պարոն Պետերսենը հույս է հայտնել, որ ընտրությունները կանցկացվեն բարձր մակարդակով և միջազգային չափանիշներին համապատասխան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս