Բաժիններ՝

Հայաստանում սպառողական գների ինդեքսը նվազել է

Հայաստանում 2017 թվականի հունվարին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.6 տոկոսով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, 2016 թվականի դեկտեմբերի համեմատ այն ավելացել է 2.6 տոկոսով:

2017-ի հունվարին 2016-ի հունվարի համեմատ արդյունաբերողների արտադրանքի գների ինդեքսն ավելացել է 5.5 տոկոսով: Շինարարության ճյուղում գները նախորդ տարվա հունվարի նկատմամբ նվազել են 3.9 տոկոսով: Բեռնափոխադրումների սակագներն ավելացել են 11.4 տոկոսով:

Գյուղատնտեսական մթերք արտադրողների իրացման գների ինդեքսը 2017 թվականի հունվարին նվազել է 2.6 տոկոսով, իսկ գյուղատնտեսության արտադրության միջոցների գնման գների ինդեքսը նույն ժամանակահատվածում 2016 թվականի հունվարի նկատմամբ նվազել է 6.3 տոկոսով:

Արտաքին առևտրի միջին գների ինդեքսն արտահանման ճյուղում ավելացել է 3.2 տոկոսով, իսկ ներմուծման ճյուղում այն նվազել է 6 տոկոսով:

2017 թվականի հունվարին նախորդ տարվա համեմատ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքն անփոփոխ է մնացել: Եվրոյի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել է 2 տոկոսով, իսկ ՌԴ ռուբլու նկատմամբ այն ավելացել է 30.6 տոկոսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս