Բաժիններ՝

Նիհարելու 8 ապացուցված կանոն, որոնց մասին լռում են դիետոլոգները

Նիհարելու գործընթացում ամեն բան չէ, որ կախված է ճիշտ սննդից և կալորիաների հաշվարկից։ Fithacker.ru կայքը գրում է, որ, եթե որոշել եք լրջորեն զբաղվել քաշի նվազեցմամբ, հարկավոր է աշխատել բոլոր ուղղություններով։

1. Կարգավորեք կենսակերպը։ Սովորեք պաշտպանել ձեր տեսակետը։ Եթե մեծ խմբով զբոսանքի եք գնում, ուր ձեզ ծխախոտ, ալկոհոլ և յուղոտ մթերք են առաջարկելու, պետք է սովորել «ոչ» ասել։

2. Գոյություն ունի կախում սննդից։ Սա փաստ է։ Սովորեք զսպել անսպասելի պոռթկումները։ Միայն այդպես կարող եք ազատվել կործանարար կախվածությունից։

3. Կարևոր է ոչ թե ֆիզիկական ծանրաբեռնվածության փաստը, այլ դրա պարբերականությունը։ Հարկավոր չէ շաբաթվա ընթացքում երկու անգամ տանջել ձեզ՝ մյուս օրերին քաղցրավենիք վայելելու համար։ Աշխատեք ֆիզիկական ծանրաբեռնվածություն ունենալ ամեն օր, գոնե 30 րոպե։

4. Ժամանակին դիետիկ ճաշատեսակ պատրաստեք։ Եթե գիտեք, որ վաղը ծանր օր է սպասվում, և խոհանոցում լինելու համար ժամանակ չեք ունենալու, ավելի լավ է նախօրոք պատրաստել սնունդը՝ վնասակար ճաշատեսակների օգտագործումից խուսափելու համար։

5. Կերեք յուրաքանչյուր 4 ժամը մեկ անգամ։ Այս դեպքում օրգանիզմը կդադարի «պահուստներ» հավաքել, քանի որ քաղցի զգացում չի ունենա։

6. Օրակարգ մշակեք։ Ամեն ինչ պետք է համակարգված լինի։ Ֆիզիկական վարժությունների, սննդի և ցանկացած այլ գործողության գրաֆիկ կազմեք, ինչը կօգնի նիհարել։

7. Ավելի շատ ճարպ և սպիտակուց օգտագործեք, և ոչ թե՝ ածխաջուր։ Սա ոսկե կանոն է։

8. Հրաժարվեք քաղցրավենիքից։ Բանջարեղեն օգտագործեք։ Այն քրոմ է պարունակում, որը կարող է նվազեցնել քաղցր ուտելու ցանկությունը։

Հետևեք այս կանոններին, եթե ցանկանում եք գեղեցիկ մարմին ունենալ։ Մի մոռացեք, որ ամեն ինչ կախված է միայն ձեզնից։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս