
Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադը նամակ է գրել Թրամփին

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որում իր գնահատականն է տվել ԱՄՆ միգրացիոն քաղաքականությանը և Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի գործողություններին, հայտնում է ABC News-ը:
Իր ուղերձում, որը բաղկացած է ավելի քան 3.5 հազար բառից, Ահմադինեժադը նշել է, որ Թրամփը հաղթել է ընտրությունները և «ճիշտ է նկարագրել ամերիկյան քաղաքական և ընտրական համակարգերը՝ որպես կոռումպացված»:
Ընդ որում՝ նա դատապարտել է ՄԱԿ-ում Վաշինգտոնի «գերիշխանությունը», ինչպես նաև ԱՄՆ-ի միջամտությունը օտարերկրյա պետությունների գործերին, ինչը, նրա գնահատմամբ, բերեց «անկայունություն, պատերազմ, սպանություններ ու ժողովուրդների տեղաշարժ»:
Իրանի նախկին նախագահը ուղերձում ընդգծել է, որ «ժամանակակից ԱՄՆ-ը պատկանում է բոլոր ժողովուրդներին, ներառյալ՝ բնիկ ամերիկացիներին»:
Իրանի նախկին նախագահը Թրամփին ուղղված ուղերձը հանձնել է Թեհրանում Շվեյցարիայի դեսպանություն, որը ներկայացնում է Վաշինգտոնի շահերը Իրանում: