Բաժիններ՝

Գերմանիայում տղամարդը դանակով հարձակվել է անցորդների վրա

Գերմանական Հեյդելբերգում դանակով զինված վարորդը հարձակվել է անցորդների վրա, հայտնում է Focus-ը:

Քաղաքային ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ 35-ամյա գերմանացին վարձակալած մեքենայով մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, որոնք կանգնած են եղել սրճարանի հարևանությամբ:

Վրաերթից հետո վարորդը, զինված դանակով, փորձել է թաքնվել, սակայն վիրավորվել է ոստիկանների կողմից ու տեղափոխվել հիվանդանոց:

Դեպքի հետևանքով տուժել է 3 մարդ, նրանցից մեկը մահացել է, հայտնում է Reuters-ը: Ոստիկանության ու դատախազության տեղեկություններով՝ 73-ամյա տղամարդը վրաերթի հետևանքով ստացել է լուրջ վնասվածքներ ու մահացել է ստացած վնասվածքներից:

Տուժածներից երկուսը՝ Ավստրիայի 32-ամյա մի քաղաքացի և 29-ամյա մի կին Բոսնիա և Հերցեգովինայից, ստացել են բժշկական օգնություն, սակայն ավելի ուշ դուրս են գրվել հիվանդանոցից:

Նախնական տվյալներով՝ վրաերթը կապված չէ ահաբեկչության հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս