Ավագյանը և Աբգարյանը հաղթանակներ են տոնել պրոֆեսիոնալ ռինգի հերթական մենամարտերում
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Արամ Ավագյանն ու Նարեկ Աբգարյանը, ովքեր իրենց առաջին քայլերն են կատարում պրոֆեսիոնալ ռինգում, հերթական հաղթանակն են գրանցել:
Արամ Ավագյանն արդեն 3-րդ ռաունդում ստիպել է մրցակցին ընդունել պարտությունը, իսկ Նարեկ Աբգարյանը 2-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին:
Սա Արամ Ավագյանի 2-րդ, և Նարեկ Աբգարյանի 3-րդ անընդմեջ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում: