
Մասիմիլիանո Ալեգրին կարող է գլխավորել «Բարսելոնան»

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչը մոտ է Իսպանիա տեղափոխվելուն: Իտալացու թեկնածությունն առաջ է քաշում «Բարսելոնայի» մարզական տնօրեն Արիեդո Բրյայդան, ով ծանոթ է Ալեգրիին «Միլանում» աշխատելու ժամանակներից:
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, ամռանը Լուիս Էնրիկեի հեռանալու դեպքում Մասիմիլիանոն կլինի առաջիններից մեկը, ում ազգանվանը ուշադրություն կդարձնեն կատալոնացիների ղեկավարները: Ավելի վաղ Ալեգրիի անունը կապում էին «Արսենալի» հետ:
Մասիմիլիանո Ալեգրիից բացի կատալոնացիների շորթ-լիստի մեջ են ընդգրկվել նաև Լորան Բլանը, Էուսեբիո Սակրիստանը, Խորխե Սամպաոլին, Էռնեստո Վալվերդեն և Ռոնալդ Կումանը:
Ալեգրին գլխավորում է «Յուվենթուսը» 2014 թվականից: Վերջին 2 մրցաշրջաններում թուրինյան ակումբը դարձել է Իտալիայի չեմպիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը