Իսլամն աշխարհում ավելի լայն տարածում ունի, քան կարծում եք. Pew Research Center-ի նոր ուսումնասիրությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որը վերաբերում էր 7 մահմեդական երկրից ներգաղթյալների մուտքը ժամանակավորապես արգելելուն, կառնչվի միայն աշխարհի մահմեդականների 12%-ին:
Այդ մասին վկայում են հետազոտական Pew Research Center կազմակերպության զեկույցի տվյալները, որտեղ ներկայացված են ներկայումս աշխարհում մահմեդականների թիվն ու կրոնական խմբերի կանխատեսելի թվաքանակը: Իրականում, այդ 7 երկրներից (Իրան, Իրաք, Լիբիա, Սոմալի, Սուդան, Սիրիա, Եմեն) միայն Իրանն է մտնում մահմեդական ամենախոշոր բնակչություն ունեցող 10 երկրների մեջ:
2010թ. դրությամբ աշխարհում մահմեդականների թիվը կազմել է մոտավորապես 1.6 միլիարդ, ինչի հետևանքով այն այդ կրոնին դավանողների թվով երկրորղն է: Թեև շատերը, հատկապես ԱՄՆ-ում իսլամը կապում են Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների հետ, իրականում մահմեդականների մոտ երկու երրորդը (62%) բնակվում է Ասիա-խաղաղօվկանոսյան տարածաշրջանում, ինչի մասին վկայում են Pew կենտրոնի տվյալները: Հնդկաստանում և Պակիստանում ավելի շատ մուսուլմաններ են ապրում (344 մլն մարդ), քան ողջ Մերձավոր Արևելքում և Արևելյան ու Հյուսիսային Աֆրիկայում (317 մլն), սակայն այդ տարածաշրջաններում մուսուլման բնակչության խտությունն ամենաբարձրն է:
Այդ տարածաշրջանի 341 մլն բնակիչների 93%-ը մուսուլման է, այն դեպքում, երբ Աֆրիկայում՝ Սահարայից հարավ ընկած տարածքներում 30% է կազմում, Ասիա-խաղաղօվկիանոսյան շրջանում՝ 24%:
Աշխարհի 49 երկրներում մուսուլմանների թիվը գերակշռում է: Նրանց թվի ամենաբարձր ցուցանիշը Ինդոնեզիայում է (մոտ 209 մլն), որտեղ բնակչության 87.2 տոկոսը իսլամի հետևորդ է: Հնդկաստանում մահմեդականները թվով երկրորդն են (գրեթե 176 մլն), թեև տոկոսային հարաբերությամբ դա կազմում է ընդհանուր բնակչության 14,4%-ը:
Կենտրոնը կանխատեսում է, որ 2050թ. մուսուլմանների թիվը աշխարհում կավելանա մինչև 2,76 մլրդ մարդ՝ կազմելով համաշխարհային բնակչության 29,7%-ը:
Ասիան, որտեղ այսօր մուսուլմաններն ավելի շատ են, քան մյուս մնացած տարածաշրջանները միասին վերցրած (61,7%), կպահպանի իր դիրքերը, թեև մուսուլմանների ընդհանուր թվաքանակը այնտեղ կնվազի՝ կազմելով 52,8%: