
«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի առաջնությունում կատարած 391 հարվածներից իրացրել է միայն 33-ը

Ժոզե Մոուրինիոյի թիմը ցույց է տալիս ռեկորդային ցածր ցուցանիշ:
2016-17թթ. մրցաշրջանի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» ցույց է տալիս իրացման 8.44 տոկոս արդյունք: Հատկապես հաջող են ստացվել «Սուոնսիի» (9 հարված – 3 գոլ, 33.3 տոկոս), «Բորնմութի» (11 հարված – 3 գոլ, 27.27 տոկոս) և «Սաութհեմփթոնի» (12 հարված – 2 գոլ, 16.67 տոկոս) դեմ խաղերը:
Ամենաձախողվածը վիճակագրության համար եղել է «Բերնլիի» դեմ խաղը, որում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները 38 անգամ փորձեցին խփել, բայց չկարողացան: Այդ մասին գրում է Daily Mail-ը:
Ըստ Squawka.com-ի տվյալների, «Մանչեսթեր Յունայթեդի» կատարած հարվածների 48 տոկոսն ընթանում է դեպի դարպասը: Ֆուտբոլիստների գոլային իրացումը, համեմատած դարպասին կատարած հարվածներին, կազմում է 16 տոկոս:
«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի առաջնությունում զբաղեցնում է 6-րդ տեղը՝ հետ մնալով «Չելսիից» 14 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը