
Դիեգո Կոստան համաձայնեցրել է պայմանագիրը չինական ակումբի հետ. նա տարեկան կստանա 30 մլն եվրո

Դիեգո Կոստան համաձայնեցրել է պայմանագիրը չինական ակումբի հետ. նա տարեկան
Ամռանը «Չելսիի» հարձակվողին ամոթ չի լինի գնալ Կարլոս Տևեսի մոտ:
Ամռանը ֆուտբոլիստը կհեռանա «Չելսիից» և կտեղափոխվի Չինական լիգա: Չինական ակումբը հարձակվողին առաջարկել է տարեկան 30 մլն եվրո աշխատավարձ: Ինչպես հաղորդում է Cadena Ser-ը, Կոստային փոխարինելու համար «Չելսին» «Ռեալից» կհրավիրի Ալվարո Մորատային:
Ավելի վաղ չինական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Չելսիին» առաջարկել էր 85 մլն եվրո, բայց մերժում էր ստացել:
Դիեգո Կոստան խփած 15 գնդակներով ԱՊԼ 2016-17թթ. մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը