
Հերթական կոնֆլիկտը «Մանչեսթեր Յունայթեդում». Ռունին որոշել է հեռանալ թիմից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հանդերձարանում կրկին լարված մթնոլորտ է: Այս անգամ տեղի են տվել թիմի ֆուտբոլիստ Ուեյն Ռունիի նյարդերը, ինչի արդյունքում ֆուտբոլիստը որոշել է հեռանալ թիմից:
Manchester Evening News-ը խոսելով Ռունիի որոշման մասին՝ նշել է, որ ֆուտբոլիստը լուրջ վիճել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հետ:
Ըստ բրիտանական մամուլի՝ Ռունիին դուր չի գալիս Ժոզեի հեգնանքն ասուլիսների ընթացքում, ինչպես նաև ֆուտբոլիստին բարկացրել է Մոուրինիոյի մշակած մարզումների պլանը:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ռունիի ծառայություններով հետաքրքրվում էին թե՛ չինական և թե՛ Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող թիմերը: Մի շարք ակումբներ պատրաստ էին Ռունիին դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկներից մեկը, սակայն անգլիացի ֆուտբոլիստը մերժեց բոլոր առաջարկները:
Սիրարփի Աղաբաբյան