
Խաղաղության դաշի՞նք. «Բարսելոնան» ցանկանում է ֆուտոլիստ գնել Մադրիդի «Ռեալից»

Իսպանական մամուլն այսօր հրապարակեց անսպասելի նորություն, ըստ որի՝ կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է ֆուտբոլիստ գնել իր մշտական հակառակորդ Մադրիդի «Ռեալից»: Խոսքը կիսապաշտպան Իսկոյի մասին է:
Ըստ AS պարբերականի՝ կատալոնական ակումբն արդեն երկար ժամանակ հետևում է ֆուտբոլիստին և որոշել է վճռական քայլերի դիմել: Խոսակցություններն էլ ավելի են թեժացել այն բանից հետո, երբ 27-ամյա ֆուտբոլիստը հրաժարվեց երկարաձգել իր պայմանագիրը մադրիդցիների հետ:
Հիշեցնենք, որ կողմերի միջև պայմանագիրն ավարտվում է արդեն այս ամառ:
Ըստ իսպանական մամուլի՝ Իսկոն ցանկանում է տեղափոխվել մի ակումբ, որտեղ բավականաչափ խաղաժամանակ կստանա:
Սիրարփի Աղաբաբյան