
Apple-ը Հնդկաստանում IPhone-ի արտադրությունը կարող է սկսել արդեն հունիսին. Times Of India

Apple ամերիկյան կորպորացիան Հնդկաստանի Բանգալոր քաղաքի մերձակա օբյեկտում սմարթֆոնների հավաքումը կարող է սկսվել արդեն հունիսին:
Երկրի էլեկտրոնիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը արդեն մամուլի տեղեկագիր է հրապարակել, որում ողջունում է առաջին արտադրական գործողությունների ակնկալվող սկիզբը, տեղեկացնում է Times Of India-ը:
Նախարարությունում նշել են, որ Հնդկաստանում Apple-ի սմարթֆոնների արտադրությունը «կնպաստի առաջավոր տեխնոլոգիաների զարգացմանը», որոնք երկրին անհրաժեշտ են «գլոբալ մակարդակով մրցակցելու համար»:
Ինչպես հավելում է թերթը, արտադրության սկսվելու կոնկրետ ժամկետները չեն նշվել, բայց սպասվում է, որ դա տեղի կունենա հունիսին:
Ավելի վաղ՝ 2015 թվականի հունվարի վերջին, ամերիկյան կորպորացիան հայտարարել էր, որ մոտ է Հնդկաստանի տարածքում իր ապրանքների թողարկման թույլտվության շուրջ այդ երկրի կառավարության հետ վերջնական համաձայնության հասնելուն, սակայն այն ժամանակ դեռ պետք է համաձայնություններ ձեռք բերվեին ընկերության համար հարկային ու սակագնային արտոնությունների վերաբերյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: