Վթար Սևան-Մարտունի ավտոճանապարհին. կան տուժածներ

Հունվարի 27-ին, ժամը 20.54-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 30-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի 34 CC 850 պետհամարանիշի (վարորդ՝ 1991 թ. ծնված Մ. Ու.) և «ԳԱԶել» մակնիշի 34 SP 892 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ա.) ավտոմեքենաները։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Մ. Ու.-ը տեղի ուժերով տեղափոխել է Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի ռողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոների փականը:

Տեսանյութեր

Լրահոս