Ամեն օր մեկ ճաշի գդալ կերեք այս խառնուրդից
Անկասկած, սխտորը համարվում է երկրագնդի ամենաօգտակար բանջարեղենը: Սա ավելին է, քան համեմունք, և իրականում ուղղակի հրաշալի դեղամիջոց է: Իրականում սխտորը վաղուց օգտագործվում է՝ որպես տարբեր հիվանդությունների դեմ բուժիչ միջոց:
Եթե ցանկանում եք, որ սխտորի օգտակարությունն առավելագույս փոխանցվի օրգանիզմին, այն կերեք հում վիճակում:
Հում սխտորի օգտակար հատկանիշները
- Իջեցնում է զարկերակային ճնշումն ու խոլեստերինի մակարդակը
- Կանխարգելում է սրտի իշեմիկ հիվանդություններն ու կաթվածի ռիսկը
- Կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումը
- Պաշտպանում է այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են հարբուխը, մրսածությունը, լուծն ու սնկային հիվանդությունները
- Նվազեցնում է օստեոարթրիտի նախանշանները, կանխարգելում է շաքարախտը
- Բարձրացնում է իմունիտետն ու օրգանիզմի դիմադրողականությունը:
Սխտորը նաև հրաշալի է, երբ այն համադրում ենք սոխով կամ կոճապղպեղով, այս խառնուրդն ունի հզոր դետոքսիֆիկացնող ուժ, հատկապես՝ քիմիաթերապիայից հետո: Ինչպես նաև օգտակար է իմունիտետի համար:
Ինչպես օգտագործել սխտորը
Սխտորը պարունակում է ալիցին ակտիվ բաղադրիչը, որը կորցնում է իր բուժիչ հատկանիշները ջերմամշակման արդյունքում: Ի՞նչ է պետք անել: Պարզապես ճզմեք սխտորն ու թողեք մնա 15 րոպե, ապա օգտագործեք: Կտրատելով սխտորը՝ ալիցին բաղադրիչին հնարավորություն եք տալիս ավելի ակտիվ գործել:
Կարևոր է իմանալ նաև, որ սխտորն առավել օգտակար է դատարկ ստամոքսին օգտագործելիս, քանի որ, երբ ստամոքսը լիքն է, չի կարողանում ճիշտ յուրացնել սխտորի օգտակար հատկությունները:
Հում սխտոր և մեղր
2-3 պճեղ սխտորը մանրացրեք, ապա խառնեք 1 ճաշի գդալ մեղրով:
Այս խառնուրդն ընդունեք դատարկ ստամոքսին: Այս բուժման կուրսի ընթացքում օրգանիզմին էներգիա կհաղորդեք, կազատվեք մի քանի ավելորդ կիլոգրամներից և կլավացնեք ընդհանուր առողջությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը