ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են 2016 թվականի լույս մայիսի 19-ի գիշերը Ալավերդի քաղաքում տեղի ունեցած սպանության մի շարք հանգամանքներ, տվյալներ ձեռք բերվել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ։
«Երբ դեռ խոսակցությունը գնում էր էժանացման, ես ասում էի, որ լավագույն դեպքում մի 20 դրամ կէժանացնեն, բայց, փաստորեն, դրա կեսն էլ չեղավ: Տնտեսական առումով այն մեծ էֆեկտ չի առաջացնի: Ճիշտ է, ինչ-որ չնչին օգուտ կարող է լինել, բայց ապրանքների էժանացում կամ ժողովրդի գնողունակության մեծացում, չեմ կարող ասել, որ կլինի»,- նշեց տնտեսագետը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Բրյուսելում հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ պետդեպարտամանետի պաշտոնական կայքը:
Դիտարկմանը, որ վերջին 22 տարում առաջին անգամ հայկական կողմը հող կորցրեց, Վ.Բաղդասարյանը հակադարձեց, թե՝ վերջին հազարամյակների ընթացքում առաջին անգամ հայկական կողմը 90-ականներին հող վերցրեց։ Ըստ նրա՝ նման իրադարձությունների ժամանակ այդ «հող կորցնելը» վերացական արտահայտություն է, որովհետև պետք է նայել, թե ինչ կորցրեց, եթե չկորցներ, ինչ կշահեր
Միացյալ Նահանգները մտահոգված է Թուրքիայի մեջլիսում սահմանադրական փոփոխությունների առաջարկի ընդունման առնչությամբ, որը նախատեսում է վերացնել խորհրդարանի ավելի քան 100 պատգամավորների անձեռնմխելիությունը:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը մայիսի 17-ին հանդիպում ունեցավ Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրո Լեմեսի հետ:
Այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանից արտահանման ծավալը 21.7% աճ է գրանցել
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` մայիսի 21-ին, էրեբունի բժշկական կենտոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 34-ամյա Էդվարդ Պողոսյանը: Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել Ալավերդու բժշկական կենտրոնից` ծայրահեղ ծանր վիճակում:
Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների պատճառով մահացել է ութ մարդ, չորսը համարվում են անհետ կորած:
Մայիսի 20-ի լույս 21-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել և հանգիստ է եղել:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ցավակցական ուղերձ է հղել Գանձասարի վանքի վանահայր Տեր Գրիգոր քահանա Մարկոսյանի ընտանիքին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին:
Երևանում Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովը տեղի կունենա 2016 թվականի դեկտեմբերի 1-2-ին։
«Թանգարանների գիշեր» միջոցառումը Հայաստանում 2016 թվականին անցկացվում է մայիսի 21-ին: Այն իրականացվում է Մշակութային ժառանգության պահպանության բնագավառում ամենահին միջազգային կազմակերպություններից մեկի` Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայ նության հետ կապերի բաժնից:
Չիլիի Պատգամավորների պալատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևի ընդունումը մեծ գնահատանքի է արժանի: Դա խիզախ ու ժողովրդավարական արժեքներով տոգորված քայլ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ փոխխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ»՝ Ամուլսարի ծրագիրն իրականացնող ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորած պատվիրակությանը:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է արել Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 15-ամյակի առնչությամբ:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 20-ին Շուշի քաղաքում ընդունել է ՀՀ-ում գործող մի շարք բանկերի ղեկավարների, որոնց հետ քննարկել է Արցախում բանկային համակարգի հետագա զարգացման հետ կապված որոշ հարցեր:
Երկու հայկական պետությունների հետագա ամրապնդման համար հույժ կարևոր են հետագա ժողովրդավարացման, պետական կառավարման համակարգերի արդյունավետության բարձրացման, մարդու իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված հետևողական և համակարգված ջանքերը, որոնց հիմնական իրագործողները քաղաքական կուսակցություններն են:
Մայիսի 9-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել 1976 թ. ծնված Պայքար Վ.-ին «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք և աջ դաստակի 4-րդ մատի հիմային ֆալանգի կտրած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխելու մասին:
ՀՀ ՔԿ Արմավիրի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ուղերձ է հղել Ստեփանակերտում մեկնարկած Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումի մասնակիցներին:
Ժամը 17:30-ի սահմաններում 1-03 շտապօգնության հերթապահ խումբը` Աստղիկ բժշկական կենտրոն է տեղափոխել հրազենային վնասվածքով երիտասարդ տղայի:
Մայիսի 20-ին, ժամը 23.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Գյուղտեխնիկա» կոչվող տարածքում գտնվող փայտի արտադրամասում:
Ճապոնիայի կառավարությունը մայիսի 20-ին որոշում է ընդունել մինչեւ 2020 թվականը թույլատրել առանց վարորդների տաքսիների օգտագործումը:
Ամբողջ հարցն այն է, որ եթե 2015 թվականի նույն ժամանակահատվածի 3.6% աճը համարում էինք մեծ ձեռքբերում, ապա այժմ այլ իրավիճակ է՝ մեզ պետք է տնտեսական թռիչք։ Այնպես որ, իրական գնահատականը հնարավոր կլինի տալ տարվա վերջին։ Քայլերը, որոնք կատարելու պատրաստակամսության մասին այսօր կառավարությունը խոսում է, կարող են տալ արդ արդյունքը։ Իսկ դա տեսնելու համար վիճակագրությանը նայելու կարիք չի լինի։
Մայիսի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ:
«Այն, որի Սարգսյանը որոշ զինվորականների հեռացրեց իրենց պաշտոններից, նշանակում է, որ կան խնդիրներ ռազմական ոլորտում, բայց Հայաստանում խելացի մարդիկ են նստած, նրանք այդ գործընթացում հասունացել են, առաջին տարին չեն աշխատում, բոլոր նրբություններին ծանոթ են»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել «Ռեգնում», «Rex» գործակալությունների սյունակագիր, վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ գնահատելով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։
Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան՝ ԼFP-ը, հաջորդ մրցաշրջանի համար մտածել է նոր պատժամիջոցներ:
Մայիսի 21-ին կկայանա Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը «Բավարիա»-«Բորուսիա» հանդիպումը: