Բաժիններ՝

Ավելի ակտիվ

Պաշտոնական վիճակագրությունը երեկ հրապարակել է  2016 թվականի հունվար-ապրիլ ամիսների նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները։ Դրանք մեզ համոզում են, որ տնտեսության վիճակը վատ չէ` 2016-ի հունվար-ապրիլին՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել է 6%-ով։ Համեմատության համար նշենք, որ հունվար-մարտին ՏԱՑ-ը (տնտեսական ակտիվության ցուցանիշ) 5.5% էր, հունվար-փետրվարին՝ 4.7%: Այսինքն, աճի տեմպն արագացել է։

6%-ն, իհարկե, տպավորիչ ցուցանիշ է, եթե նկատի ունենանք, որ ՀՀ պետական բյուջեով 2016 թվականի համար կանխատեսվում է 2.2% տնտեսական աճ, իսկ միջազգային կառույցները՝ Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը, կանխատեսում են 1.9%։

Սակայն ամբողջ հարցն այն է, որ եթե 2015 թվականի նույն ժամանակահատվածի 3.6% աճը համարում էինք մեծ ձեռքբերում, ապա այժմ այլ իրավիճակ է՝ մեզ պետք է տնտեսական թռիչք։ Այնպես որ, իրական գնահատականը հնարավոր կլինի տալ տարվա վերջին։ Քայլերը, որոնք կատարելու պատրաստակամսության մասին այսօր կառավարությունը խոսում է, կարող են տալ արդ արդյունքը։ Իսկ դա տեսնելու համար վիճակագրությանը նայելու կարիք չի լինի։

Մանրամասները՝ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031