Արտահանման ռեկորդային ծավալ հունվար-ապրիլին
Այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանից արտահանման ծավալը 21.7% աճ է գրանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, տարվա առաջին 4 ամիսներին ՀՀ-ից արտահանվել է 512.6 մլն դոլարի ապրանքներ, ինչը ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի պատմության մեջ։
Ներմուծման ծավալի աճը 18.4% է: Ծավալը կազմել է 1 մլրդ 156.7 մլն դոլար, ինչը թեպետ զգալիորեն գերազանցում է 2015 թվականի հունվար-ապրիլին, սակայն զիջում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշին։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունվար-ապրիլին ներմուծումը նվազել էր 1/3-ով և կազմել ընդամենը 881.7 մլն դոլար։
Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 644.1 մլն դոլար։