14 մթերք, որոնք երբեք չի կարելի գնել սուպերմարկետում
Սուպերմարկետ, մտածված արշավ, վառ փաթեթավորում, և մեզ արդեն հավատացրին, որ մենք այս կամ այն մթերքի կարիքն ունենք, քանի որ դրա հետ մեր կյանքն ավելի պարզ և անամպ կդառնա։ Fithacker.ru կայքը գրում է, որ «հարմարավետ» և «օգտագործման պատրաստ» մթերքների մեծ մասը ոչ միայն մատչելի չեն, այլև անառողջ են։ Եթե միջոցներ եք որոնում սննդի վրա ծախսվող գումարները կրճատելու, միևնույն ժամանակ առողջ սնունդ օգտագործելու համար, ապա խելացի որոշում կլինի հրաժարվել ցանկում նշվող մթերքից։
1. Արոմատիզատորներով մթերք։ Այո, մենք գիտենք, որ մուգ հատապտուղները շատ համեղ են և օգտակար, բայց պետք է ընտրել իսկական հատապտուղներ և ոչ թե՝ դրանց նմանակումը։ Դեպքերի մեծամասնությունում վաճառվող փաթիլներում, բլիթներում, բատոններում և սոուսներում ընդհանրապես հապտուղներ չեն պարունակվում։ Ավելի լավ է բնական հատապտուղներ գնել և դրանք ներառել ճաշացանկում՝ որպես բնական վիտամինների և հակաօքսիդանտների հարուստ աղբյուր։
2. Սառը թեյ շշերում։ Կարծում եք, որ թեյն առողջության համար օգտակար և ցածր կալորիականություն ունեցող ըմպելի՞ք է։ Դուք ճիշտ եք այն դեպքում, երբ այն ինքներդ եք պատրաստում։ Իսկ շշում վաճառվող սառը թեյը լի է շաքարով և քաղցրացնող այլ միջոցներով։
3. Գլյուտեն չպարունակող մթերք։ Եթե գլյուտենը մարսելու կամ դրա հետ կապված խնդիրներ չունենք, ապա այսպիսի մթերքը ձեզ համար չէ։ Դրանց մեծամասնությունում առավել շատ կալորիաներ, ճարպեր, ածխաջրեր և արհեստական հավելումներ են պարունակվում, քան սովորական մթերքում։ Բացի այդ՝ դրանք անհամեմատ թանկ են։
4. Ամբողջական ցորենի հաց։ Երբ գործը հասնում է հացի ընտրությանը, ուշադիր կարդացեք պիտակները։ Այսպես կոչված՝ ամբողջական ցորենի հացի մեծ մասը սովորական սպիտակ հաց է։ Համոզվեք, որ հացի հիմնական բաղադրիչը ամբողջական ցորենն է։
5. Մթերք, որի բաղադրության մեջ փայտ է մտնում։ Չոր նախաճաշեր և «մանրաթելերով» հարուստ բատոններ գնելիս, շատ հնարավոր է, ստանում եք ոչ այն, ինչ պատկերացնում եք։ Ստուգեք՝ արդյոք բաղադրիչների ցանկում մատնանշվա՞ծ է «ցելյուլոզա» բառը։ Այս բառը «մանրացված փայտի» հոմանիշն է։
6. Յուղազերծված գետնանուշի յուղ։ Սովորական գետնանուշի յուղը մեզ ապահովում է օգտակար ճարպերով, ինչպես նաև սպիտակուցներով։ Յուղազերծվածի դեպքում այս օգտակար ճարպերին փոխարինում է շաքարը։ Այդ պատճառով գերադասելի է գնել սովորական յուղ։
7. Կիսաֆաբրիկատներ։ Փաթեթավորման վրա եղած լուսանկարը կարող է գայթակղիչ տեսք ունենալ, բայց պատրաստի և սառեցված մթերքի մեծ մասը պարունակում է նատրիում, ոչ օգտակար ճարպեր, շաքար, ալյուր և կոնսերվանտներ։
8. Բուսական յուղ։ Սրանք հիմնականում հարուստ են ոչ օգտակար ճարպերով, իսկ երբեմն էլ կարող են պատրաստված լինել գենետիկորեն մոդիֆիկացված բույսերից։ Եթե ընտրում եք ամենօրյա օգտագործման յուղ, ապա գերադասելի է գնել որակյալ ձիթապտղի, կտավատի կամ կոկոսի յուղ։
9. Թխվածքներ։ Սովորաբար խոհարարներն օգտագործում են մեծ քանակով շաքար և ալյուր, երբեմն նաև գենետիկորեն մոդիֆիկացված սոյա և եգիպտացորեն։ Եթե ցանկանում եք թխվածք օգտագործել, ինքներդ պատրաստեք կամ գոնե առավելագույնս ուշադրություն դարձրեք պիտակում նշված բաղադրիչներին։
10. Հավելումներ՝ աղցանների համար։ Սրանք կարող են պարունակել շաքար, արհեստական համային հավելումներ, ինչպես նաև կոնսերվանտներ։ Սրանց ավելացումն աղցանին կարող է մի վայրկյանում օգտակարը դարձնել ոչ օգտակար։ Ավելի լավ է՝ ամեն ինչ ինքներդ անեք։
11. Բրնձի խառնուրդներ։ Ինչո՞ւ եք ցանկանում ավելորդ գումար ծախսել։ Պարզապես բրնձին ինքներդ համեմունքներ և կանաչի ավելացրեք։
12. Շոկոլադե կամ պրոտեինով բատոններ։ Այո, սրանք վաճառվում են՝ որպես «առողջ» սնունդ, սակայն իրականում դրանք ոչնչով լավը չեն սովարական քաղցր բատոններից։ Ավելի լավ է բնական միրգ կերեք կամ ընդեղեն, քան ճարպերով ու շաքարով հարուստ այս բարձր կալորիականությամբ բատոնները։
13. Պատրաստի ճաշ։ Ցանկանո՞ւմ եք ճաշել աշխատավայրում։ Ավելի լավ է ինքներդ ինչ-որ բան պատրաստեք։ Դա ավելի համեղ և առողջարար կլինի։
14. Շշալցված ջուր։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը