Բաժիններ՝

Այրոցի բուժման առանձնահատկությունը

Այրոցի առաջացումը կապված է մարսողական հյութերի՝ կերակրափողի լորձաթաղանթի վրա ազդեցության հետ: Կերակրափողի լորձաթաղանթը ոչ ֆիզիոլոգիապես, սակայն գտնվում է մարսողական համակարգի էպիկենտրոնում: Կերակրափողի էպիթելն ի վիճակի չէ հակազդել մարսողական ագրեսիվ ֆերմենտներին և հենց այդ պատճառով անմիջապես արձագանքում է ստամոքսաղիքային պարունակությանը՝ այրոցի տեսքով:

Այրոցի բուժումը հարկավոր է սկսել միայն հստակ բժշկական հետազոտությունից հետո: Նախ՝ պետք է բացառել սրտի իշեմիկ հիվանդությունը, քանի որ այրոցի զգացողությունը կարող է նաև այս հիվանդության նախանշան լինել: Այրոցի բուժումը կախված է ստամոքսահյութի թթվայնության մակարդակից: Բարձր կամ նորմալ թթվայնության դեպքում նշանակվում են պրոտոնային պոմպի բլոկատորներ: Ստամոքսի թթվայնության նվազեցումը կվերականգնի կերակրափողի լորձաթաղանթը և կվերացնի այրոցը: Եթե ստամոքսահյութի թթվայնությունը ցածր է միջին ցուցանիշից, ապա բուժումն իրականացվում է անտացիդների և պրոկինետիկների միջոցով:

Բացի դեղամիջոցային բուժումից, այրոցը կարելի է հանգստացնել՝ հետևելով սննդակարգին: Պետք է դիետիկ սննդակարգ վարել, ուտելուց հետո մոտ մեկ ժամ չի կարելի պառկել: Գոյություն ունեն բնական միջոցներ, որոնք օգնում են բուժել այրոցը, դրանցից են՝ խնձորը, նուշը, յոգուրտը, կաղամբը, մրգային հյութերը, կոճապղպեղը, դարչինը և այլն: Այրոցի բուժման բնական բաղադրատոմսեր կարող եք գտնել մեր նախորդ հրապարակումներում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս