Լյովա Երանոսյանին, Գալուստ Սահակյանին և այլ պաշտոնյաների պարգևատրել են
Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Երանոսյանը պարգեւատրվել է։
Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում է կայացրել իրավակարգի եւ օրինականության պահպանման գործում ունեցած նշանակալի ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լեւոն Խաչիկի Երանոսյանին պարգեւատրել «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգեւատրվել են Ազգային ժողովի նախագահ Գալուստ Գրիգորի Սահակյանը (պետական-քաղաքական երկարամյա ակտիվ գործունեության եւ անմնացորդ նվիրումի համար), Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Միքայելի Նաղդալյանը (Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին եւ օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար), Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգեւատրվել են ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Վաղինակի Բաղդասարյանը, պատգամավոր Կորյուն Գառնիկի Նահապետյանը, Վարդան Սուրենի Այվազյանը, Գագիկ Ենգիբարի Մինասյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը, քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը։
Մխիթար Գոշի մեդալով պարգեւատրվել են պատգամավոր Հովհաննես Սահակյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, եւ այլք։
Երախտագիտության մեդալով՝ Սուքիաս Ավետիսյանը, Գագիկ Մելիքյանը, պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը եւ այլք։