Բաժիններ՝

«Ամռանն ամեն ինչ արեցինք, որպեսզի հետ վերադարձնենք Դիեգո Կոստային, բայց արդյունքում գնեցինք Կևին Գամեյրոյին». Դիեգո Սիմեոնե

Դրա փոխարեն հիմա «Ատլետիկոն» ավելի քիչ դեղին և կարմիր քարտեր է ստանում:

«Մեզ մոտ պահպանվել են հիասքանչ հարաբերություններ Կոստայի հետ, ես լրիվ ազնիվ եմ եղել տրանսֆերի ժամանակ: Պրոբլեմը ծագեց այն բանից, որ Անգլիայում պայմանագրերում հրաժարագին չի նախատեսվում, դրա համար «Չելսին» կարող էր պահանջել 30 մլն, կամ 180 մլն, կամ ընդհանրապես պատասխաներ. «Մենք չենք վաճառում Կոստային, որովհետև չենք ուզում»:

Մենք ամբողջ ամառ աշխատեցինք տրանսֆերի վրա և արեցինք մեզանից կախված ամեն ինչ: Արդյունքում մենք որոշեցինք, որ եթե մինչև որոշակի ժամանակ Կոստայի հետ կապված հարցը չլուծվի, մենք ձեռք ենք բերում Գամեյրոյին»,- ասել է Սիմեոնեն Marca-ին:
Գամեյրոն հուլիսի 30-ին «Ատլետիկո» տեղափոխվեց «Սևիլիայից», 32 մլն եվրոյով:
23 խաղերում ֆրանսիացին խփել է 7 գնդակ:

Կոստան 19 խաղերում դարձել է 13 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս