Բազուկով բուժիչ բալզամ
Բազուկը միշտ համարվել է ամենահզոր բնական դեղամիջոցներից մեկը, որն արդյունավետ է մի շարք հիվանդությունների դեմ: Սակայն հաճախ մոռանում ենք այս հրաշալի բանջարեղենի մասին:
Բազուկն օգտակար է հիպերտոնիայի և աթերոսկլերոզի ժամանակ, բազուկը նաև կարգավորում է աղիների աշխատանքն ու իմունային համակարգը:
Այս բանջարեղենը հրաշալի է նաև շաքարային դիաբետի և ինֆեկցված վնասվածքների դեպքում, նաև կանխարգելում է քաղցկեղի աճը: Ձեզ ենք ներկայացնում բազուկից պատրաստված հզոր դեղամիջոց, որի կանոնավոր օգտագործման դեպքում կկարգավորեք ճնշումը, կլավացնեք աղիների աշխատանքը, կբարձրացնեք օրգանիզմի տոնուսը:
Բաղադրություն
• 2կգ բազուկ
• 1 կտոր կիտրոն
• Մի քանի նարնջի կեղև
• 1 թ/գ մասուր
• 5 ճ/գ հապալասի, սև հաղարջի և այլ հատապտուղների խառնուրդ
• 10 հատ ծիրանի չիր և 10 հատ սև սալորի չիր
• ¼ բաժակ չամիչ
• 1 թ/գ աղ
• 4 ճ/գ ռաֆինացրած բուսական յուղ
• 1 ճ/գ մեղր
Մասուրը մանրացրեք և թրջեք ամբողջ գիշեր: 3 լ ջուրը եռացրեք և չրերը թրջեք մեջը: Բազուկն անցկացրեք քերիչով, լցրեք էմալապատ կաթսայի մեջ և վրան 2 լ եռացրած ջուր լցրեք: Բարձր կրակի վրա եռացրեք բազուկը՝ անընդհատ խառնելով: Կրակն իջեցրեք և խառնուրդին ավելացրեք նարնջի կեղևը, կիտրոնը, աղն ու չրերը: Դեղամիջոցը եփեք 1 ժամ:
Բազուկը պետք է լավ եփվի, ապա ավելացրեք հատապտուղներն ու բուսական յուղը, թողեք մի քանի րոպե եփվի: Եփելուց հետո կափարիչը ծածկեք և տաք կտորով փաթաթեք: Երբ խառնուրդը սառչի մինչև 40°С, մեղր ավելացրեք: Կրկին փաթաթեք և թողեք թրմվի 10 ժամ: Ամբողջը քամեք և լցրեք ապակե տարայի մեջ, դրեք սառնարանը: Խառնուրդից մեկ բաժակ խմեք առավոտյան դատարկ ստամոքսին, կամ կեսօրին՝ թխվածքաբլիթով: Մի քանի օր անց գուցե անհանգստություն զգաք, սակայն մի վախեցեք, այս ճանապարհով մաքրում եք օրգանիզմը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը