Մենք միշտ ներկայացրել ենք շենք-շինությունների հարցը՝ մոռանալով մարդկային ռեսուրսների կորուստները, որոնք այս տնտեսությունը պետք է վերականգնեին: Մենք լուրջ սերունդ ենք կորցրել և այդ բացը հիմա ենք զգում:
Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնաց անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը` շուրջ 8 միլիոն քառակուսի մետր բնակելի տարածություն։ Երկրաշարժի հետեւանքով լրիվ կամ մասամբ ավերվեցին ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտներ՝ 82 հազար աշխատատեղով։ Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց 13 միլիարդ ռուբլի։
Դեկտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Քենգերլի գյուղի հյուսիս-արևեlքում։
Դիլիջանի ոլորաններում, Գավառ-Մարտունի, Ստեփանավան-Տաշիր, Վայք-Սարավան, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Դուք չեք որոշում, դա որոշում է Սփյուռքը, որը 20 տարի պահանջեց, եւ Հայաստանի երրորդ նախագահը միայն որոշեց լսել, ականջալուր լինել Սփյուռքին եւ ստեղծել նախարարությունը։ Ես՝ անձամբ, կասկածում էի՝ արժի՞ նման նախարարություն ստեղծել, թե՞ ոչ։
«Ես կարծում եմ, որ Հայաստանն ի շնորհիվ իր մտավոր ազգային ներուժի կարող է դառնալ Կովկասի սիլիկոնային հովիտ: … Դա հնարավոր չէ հեշտությամբ շրջափակել, քանի որ խոսքը գնում է մտավոր սեփականության և հեռահաղորդակցության մասին: Ուստի ես կցանկանամ, որ ԱՄՆ-ը ավելի կրեատիվ աշխատի Հայաստանի հետ այս ուղղությամբ՝ Հայաստանի տնտեսության այս հատվածը զարգացնելու համար»:
Ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքական ուժերից մեկը դիտարկում է «Սասնա ծռերի» ազատազրկված եւ ընդհատակում գտնվող որոշ անդամներին նախընտրական ցուցակում ընդգրկելու շուրջ քննարկում սկսել «Սասնա ծռերի» բանտարկված անդամների հետ։
Դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց:
Վարկը տրամադրելու նպատակն է «էներգետիկ ոլորտում ֆինանսական առողջացումը եւ հանրային ֆինանսական կառավարման ու ներդրումային միջավայրի բարելավումը»: Սա հենց այն վարկերից է, որոնք բերվում են պետական բյուջե, ախորժակով ծախսվում, ավելացնում են մեր երկրի արտաքին պարտքը, սակայն ոչ ոք չի կարողանում ասել, թե կոնկրետ ինչ արդյունք տվեցին դրանք:
ԲՀԿ-ում խոր ափսոսանք են ապրում, որ քաղխորհրդի «պատմական» նիստը ոչ թե Մարզահամերգայինի ամենամեծ դահլիճում են անցկացրել, այլ «ինչ-որ մի» Մելիք-Ադամյանի կառավարության դահլիճում:
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին հարցրինք՝ ինչպե՞ս պատահեց, որ ինքը չազդվեց վարչապետի օրինակից ու մյուս նախարարների պես չհամալրեց ՀՀԿ շարքերը։ «Ընդունելության օրերը դեռ չեն ավարտվել, ամեն ինչ դեռ առջևում է»։ Այսինքն՝ հնարավոր է ՀՀԿ-ին անդամագրվե՞ք։ «Կյանքում անհնարին ոչինչ չկա»։
Հնարավոր է, որ Թրամփն է խնդրել Փենսին զանգահարել Սարգսյանին՝ Ներկայացուցիչների պալատում նրա 10-ամյա պաշտոնավարման ընթացում հայկական հարցերին ծանոթ լինելու պատճառով: Կոնգրեսական Փենսը, որպես Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, 2005 թվականին քվեարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի օգտին, սակայն 2007 և 2010 թվականներին դեմ է քվեարկել համանման բանաձևերին՝ անհանգստություն հայտնելով ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների հնարավոր հետևանքների առնչությամբ:
Ծառուկյանի վերադարձը կարող է փոփոխություններ մտցնել ՀՅԴ-ի ծրագրերում։ Չի բացառվում, որ Դաշնակցությունը ևս մաս կազմի իշխանական դաշինքին, որը չի կրելու ՀՀԿ անունը։ Դաշնակցությունը վճռել է ընտրություններից հետո ևս մաս կազմել Սերժ Սարգսյանի օգոստոսմեկյան ելույթում հնչեցրած «ազգային համերաշխության» կառավարությանը, ուստի կուսակցությունում ոչ մի խնդիր չեն տեսնում իշխանական դաշինքով մասնակցության մեջ։
Նախօրեին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի նկատառումներ հայտնեց, որոնք ուշադրության արժանի են։ Երբ հետաքրքրվեցինք, թե ինչ տպավորություն է ստացել եռամսյա աշխատանքի ընթացքում՝ այժմ է՞լ է մտածում, որ մեր տնտեսությունը ծանր վիճակում է, ինչպես իր նշանակման օրերին, երբ հայտարարեց ԱԺ ամբիոնից, թե՞ պաշտոնավարումից հետո ստացած ինֆորմացիան իր կարծիքը որեւէ կերպ փոխել է՝ դեպի լավը կամ վատը։ Նա ասաց, որ նույնկերպ է մտածում, բայց վիճակը շտկելու ճանապարհները տեսնում է։
Նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, դաշինքաշինության ջատագով Հրանտ Բագրատյանին հարցրինք՝ հնարավո՞ր է միանա ներկայումս ուրվագծվող ընդդիմադիր առաջին դաշինքին՝ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» կուսակցություններին։
Դեկտեմբերի 7-ին, ժամը 04,20-ին տեղեկատվություն է ստացվել որ, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:
Հանրապետականի օրինակը՝ Կարեն Կարապետյանի եւ 7 հազար նոր անդամի ընդունումը, մյուս կուսակցություններում էլ է նման գործընթացներ խթանել. տեղեկացանք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությանն օրերս անդամակցել է շուրջ 500 երիտասարդ Երեւանից եւ մարզերից:
«Ժողովուրդ» թերթին վրացի պատգամավորներից հայտնի է դարձել, որ Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը ադրբեջանական նավթագազային «Soccar» ընկերությանը վաճառելու մասով Վրաստանի կառավարությունում այս օրերին ինչ-որ գործընթաց է սկսվել, սակայն այն առայժմ լայն հանրությանը հասանելի չէ:
«Ձեռ եք առնում էն մյուս երկուսն էլ կպել են իրա՞ր»,- հետաքրքրվեց ամբաստանյալ Գաստիկը, ինչին ի պատասխան նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց. «Իյա՞, նոր իմացա՞ր»:
Ի՞նչ է նշանակում հետեւյալ միտքը. «Կոռուպցիան կարող է նաեւ խնդիր հանդիսանալ ազգային անվտանգության համար, քանի որ կոռումպացված պաշտոնյաներին, կոռումպացված գործարարներին Հայաստանից դուրս կարող են հնարավորություն ընձեռել Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վրա ազդեցություն ունենալ»:
Խաղալիքների համաշխարհային շուկայի առաջատարը՝ Lego ընկերությունը, հայտարարել է նոր գլխավոր տնօրենի նշանակման մասին: Տարածված մամուլի տեղեկագրի համաձայն՝ Բալի Պադան այդ պաշտոնում կփոխարինի Յորգեն Վիգ Կնուդստորպին:
Այս տարի եկամուտների չափով երկրորդ տեղում է 33-ամյա բլոգեր և կատակերգու դերասան Ռոման Էթվուդը, որը վաստակել է 8 միլիոն դոլար, ինչը 70 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի: Էթվուդը ժողովրդականություն է ձեռք բերել փրանք-վիդեոյի շնորհիվ, սակայն նման կարգի տեսահոլովակներով նրա ալիքը չի նորացել ընթացիկ տարվա ապրիլից ի վեր:
Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագիրը ստորագրել է փետրվարի 1-ին և անցել գլխավոր մարզչի պաշտոնին նախորդ ամռանը: Քաղաքաբնակները զբաղեցնում են ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը՝ 14 տուրերում հավաքելով 30 միավոր:
Ժենգյալով հաց, ղարաբաղյան խոհանոցի, ինչպես նաև՝ Կապանի և Գորիսի խոհանոցի ուտեստներից, որը բաղկացած է կանաչիներով (ժենգյալով) լցված հացից։
«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999» և «Միսիս գլոբ 2009» տիտղոսները կրող, ինչպես նաև երեք երեխաների մայր Գոհար Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր տեղադրել, որտեղ ինքը հանդես է գալիս թագով՝ MG 20 խորագրի ներքո: 168.am-ը զրուցեց Գոհարի հետ, և նա մեկնաբանեց լուսանկարի բովանդակությունը:
Յուրաքանչյուր կնոջ արտաքին տեսքի համար «պատասխանատու են» ոչ միայն ժառանգականությունը, այլև գեղձերից մեկը, որն ակտիվ է մյուսներից։ Պայմանականորեն կանանց կազմվածքը կարելի է բաժանել չորս տիպի։ Իհարկե, այս դասակարգումը չի կարող իդեալական և անսխալական համարվել, քանի որ օրգանիզմի աշխատանքը կախված է բազմաթիվ գործոններից։ Սակայն հենց այս 4 տիպերն են ամենատարածվածը։
Ձեր ընտրությունից մեծապես կախված է, թե ինչպիսի մարդու տպավորություն եք ցանկանում թողնել։ Անհրաժեշտ է ընդամենը պատասխանել հարցին, թե նշված իրերից որը կցանկանայիք գնել։
Հնագույն արևելյան բժշկությունը հայտնի է բնական և օգտակար թեյերի և թուրմերի բաղադրատոմսերով: Այդ բաղադրատոմսերից մեկը քրքումի և սև պղպեղի համադրությունն է, որի շնորհիվ կարող եք ազատվել մի շարք հիվանդություններից:
2016 թվականի հունվար-հոկտեմբերին, ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստանից արտերկիր են փոխանցել 641.1 մլն դոլար։ Ի տարբերություն ներհոսքի` դրամական միջոցների արտահոսքն աճել է 43.1 մլն դոլարով կամ 7.2%-ով։