Lego-ն նոր գլխավոր տնօրեն ունի
Խաղալիքների համաշխարհային շուկայի առաջատարը՝ Lego ընկերությունը, հայտարարել է նոր գլխավոր տնօրենի նշանակման մասին: Տարածված մամուլի տեղեկագրի համաձայն՝ Բալի Պադան այդ պաշտոնում կփոխարինի Յորգեն Վիգ Կնուդստորպին:
Բալի Պադան, որն ընկերությունում աշխատել է 14 տարի եւ այժմ զբաղեցնում է արտադրության գծով գլխավոր տնօրենի պաշտոնը, Lego-ն կգլխավորի 2017 թվականի հունվարի 1-ից: Իր հերթին Յորգեն Վիգ Կնուդստորպը, որն ընկերությունը ղեկավարում է 2004 թվականից, կդառնա Lego Brand Group նոր ստորաբաժանման ղեկավարը, որը կզբաղվի այնպիսի ուղղությունների կառավարմամբ, ինչպիսիք են՝ Legolend զվարճանքների թեմատիկ զբոսայգիները, Lego Уducation կրթական ծրագիրը եւ ուրիշներ: Ինչպես նշում է The Financial Times-ը, հենց Կնուդստորպին Է ժամանակին հաջողվել ընկերությունը դուրս բերել ֆինանսական ճգնաժամից: &n bsp;
Lego Group-ը մասնավոր ընկերություն է, որը պատկանում է Քիրք Քրիստիանսենի ընտանիքին, որն այն հիմնադրել է 1932 թվականին: Lego-ի արտադրանքը վաճառվում է աշխարհի ավելի քան 130 երկրներում: 2014 թվականին ամբողջ աշխարհում երեխաների եւ մեծահասակների համար կոնստրուկտորների ճանաչված արտադրողը դարձավ խաղալիքների համաշխարհային շուկայի առաջատարը՝ գերազանցելով գլխավոր մրցակցին՝ Mattel ամերիկյան ընկերությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: