Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում խոր ափսոսանք են ապրում, որ քաղխորհրդի «պատմական» նիստը ոչ թե Մարզահամերգայինի ամենամեծ դահլիճում են անցկացրել, այլ «ինչ-որ մի» Մելիք-Ադամյանի կառավարության դահլիճում:
Կուսակցությունում լուրջ անհանգստություն կա, թե ում հետ է ընտրությունների գնալու առաջնորդը, որը 60-ամյակը դրսում նշելուց հետո վերադարձել է, հանդիպել Սերժ Սարգսյանին եւ համաձայնության եկել հետագա անելիքների շուրջ: «Երկիրը գտնվում է ծանր վիճակում, անձնական-կուսակցական շահեր չեն լինելու, բոլորս կպնում ենք իրար՝ երկիրն էս վիճակից հանելու համար, խաղեր չեն լինելու»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Մեր տեղեկություններով` Ծառուկյանն ընտրությունների է գնալու լայն դաշինքով եւ այժմ հանդիպումներ է ունենում քաղաքական-հասարակական հայտնի, բայց դեռ կուսակցական պայքարի մեջ չընդգրկված դեմքերի հետ։ Որոշված է նրան «վերկուսակցական» ստատուս տալ, եւ այդ հողի վրա բանակցող ուժերի մեջ գզվռտոց է ընկել, թե ով է լինելու «թիվ մեկը»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: