Բաժիններ՝

«Ես եկել եմ Անգլիա, որպեսզի դրսևորեմ ինձ, և ես կանեմ դա». Պեպ Գվարդիոլա

Իսպանացին վստահ է, որ ԱՊԼ-ում կհասնի հաջողության:

«Փորձում եմ անել ամեն հնարավոր բան: Ես գնացի Գերմանիա, որպեսզի դրսևորեմ ինձ: Ես եկել եմ այստեղ, որպեսզի նույնպես դրսևորեմ ինձ: Եվ ես կանեմ դա: Ես «Բավարիայում» հայտնվեցի, որովհետև բավականին հաջողակ էի «Բարսելոնայում»: Ինձ հրավիրեցին «Մանչեսթեր Սիթի», որովհետև ես վատը չէի նաև Գերմանիայում: Բայց ինձ պետք է ադապտացվել: Հեշտ չի լինի»,- Գվարդիոլային է մեջբերում քաղաքաբնակների պաշտոնական կայքը:

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագիրը ստորագրել է փետրվարի 1-ին և անցել գլխավոր մարզչի պաշտոնին նախորդ ամռանը: Քաղաքաբնակները զբաղեցնում են ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը՝ 14 տուրերում հավաքելով 30 միավոր:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս