Փակուղի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի նկատառումներ հայտնեց, որոնք ուշադրության արժանի են։ Երբ հետաքրքրվեցինք, թե ինչ տպավորություն է ստացել եռամսյա աշխատանքի ընթացքում՝ այժմ է՞լ է մտածում, որ մեր տնտեսությունը ծանր վիճակում է, ինչպես իր նշանակման օրերին, երբ հայտարարեց ԱԺ ամբիոնից, թե՞ պաշտոնավարումից հետո ստացած ինֆորմացիան իր կարծիքը որեւէ կերպ փոխել է՝ դեպի լավը կամ վատը։ Նա ասաց, որ նույնկերպ է մտածում, բայց վիճակը շտկելու ճանապարհները տեսնում է։

Ինչ վերաբերում է այս ընթացքում «բացահայտումներին», ապա ասաց, որ եղել են «սյուրպրիզներ և ոչ սյուրպրիզներ», մասնավորապես՝ ԾԻԳ-երի եւ ՊՈԱԿ-ների քանակը, դրանց ուռճացված աշխատակազմերը զարմացրել են նրան։ Սրանից բխող հարցին էլ, թե կրճատումները շարունակվելո՞ւ են, զայրացած արձագանքեց՝ ոչ արդյունավետ աշխատող ապարատը պետք է օպտիմալացնել։ Երբ խմբագիրներն առարկեցին, թե մարդկանց պետք է աշխատանք առաջարկել՝ այլընտրանք, ասաց, որ անգամ եթե առաջարկներ չունեն, դա չի նշանակում, թե պետք է հանդուրժեն, որ իրեն չարդարացրած, ուռճացված ապարատը մնա»:

Արմինե Օհանյան

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս