«Գնացեք 3 ուժերին և Արամ Սարգսյանին հարցրեք՝ իսկ դուք հնարավո՞ր է գնաք Բագրատյանի դաշինքը». Հրանտ Բագրատյան. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, դաշինքաշինության ջատագով Հրանտ Բագրատյանին հարցրինք՝ հնարավո՞ր է միանա ներկայումս ուրվագծվող ընդդիմադիր առաջին դաշինքին՝ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» կուսակցություններին։
Հիշեցրինք Արամ Սարգսյանի հայտարարությունը, որ ցանկացած «իսկական ընդդիմադիր» կարող է միանալ իրենց։ Պարոն Բագրատյանին, սակայն, մեր հարցն անչափ խոցեց, եւ նա վրդովված հետաքրքրվեց. «Իսկ ինչո՞ւ այդ հարցն իրենց չեք տալիս։ Գնացեք 3 ուժերին եւ Արամ Սարգսյանին հարցրեք՝ իսկ դուք հնարավո՞ր է գնաք Բագրատյանի դաշինքը, փետրվարին ես եմ դիմել միավորվելու խնդրով, դեռ պատասխանի եմ սպասում»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: