«Գագիկ Ծառուկյանի հետ երբևէ քաղաքական հարց չենք քննարկել». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին հարցրինք՝ ինչպե՞ս պատահեց, որ ինքը չազդվեց վարչապետի օրինակից ու մյուս նախարարների պես չհամալրեց ՀՀԿ շարքերը։ «Ընդունելության օրերը դեռ չեն ավարտվել, ամեն ինչ դեռ առջևում է»։ Այսինքն՝ հնարավոր է ՀՀԿ-ին անդամագրվե՞ք։ «Կյանքում անհնարին ոչինչ չկա»։
Հիշեցրինք, որ առջեւում է նաեւ Գագիկ Ծառուկյանի վերադարձը, որի հովանավորությամբ Ռոստոմյանը դարձավ նախարար։ «…Եթե անկեղծ լինենք, Գագիկ Ծառուկյանի հետ երբեւէ քաղաքական հարց չենք քննարկել, մեր թեմաները միշտ սպորտային են»,- շտապեց պատասխանել Հրաչյա Ռոստոմյանը։ Հետաքրքրվեցինք նաեւ՝ Ծառուկյանի վերադարձի պարագայում ինքը ՀՀԿ-ի՞ն, թե՞ ԲՀԿ-ին կմիանա, Ռոստոմյանը, իր հայտնի ժպիտը դեմքին, առանց պատասխանելու, հեռացավ»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: