Այս պահի դրությամբ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը համեմատաբար կայուն է. Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
Հալեպում մարդասիրական դադարների շուրջ բանակցություններն անհրաժեշտ է շարունակել, չնայած այնպիսի բարդ գործընկերների առկայությանը, ինչպիսիք են Քաթարը, Թուրքիան, Ռուսաստանը, քանի որ պատժամիջոցները այդ իրավիճակում ոչնչի չեն հանգեցնի, հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
Ըստ նախագծի՝ Ազգային Ժողովը համերաշխություն է հայտնում «Սասնա Ծռեր» խմբի ապստամբության առաջադրած պահանջներին, դատապարտում է «Սասնա Ծռեր» ժողովրդական ապստամբության մասնակիցների նկատմամբ բռնաճնշումները, պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր խղճի բանտարկայլներին և դադարեցնել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը:
Իրականացված ամենօրյա մշտադիտարկման արդյունքների համաձայն` հանրապետությունում սուր շնչառական վարակներով հիվանդացության աճման միտում չի գրանցվել:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 19-ին, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Դեմիրճյան փողոցի թիվ 1/Ա հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1949 թ. ծնված Վիլեն Կիրակոսյանին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ կայացած հեռախոսազրույցում քննարկել են Հալեպ քաղաքում տիրող վիճակը, ընդգծել են ջանքերի ավելացումը՝ քաղաք մարդասիրական օգնություն հասցնելու հարցում, հայտնում է Anadolu գործակալությունը։
Թուրքիան ոչ թե հյուր է, այլ Եվրոպայի անբաժանելի մասը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում՝ նահանգների ղեկավարների խմբի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արմեն Ավակ Ավակյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի աշխատակիցները 2016 թվականի դեկտեմբերի 01-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք հանդիսանում են Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդի անդամներ, իրականացրել են չհայտարարված, մոնիթորինգային այց «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, թե երկրորդ նախագահական ժամկետի համար իր թեկնածությունը չի առաջադրի։ Ֆրանսիայի պատմության մեջ արդեն երկար ժամանակ նման դեպք չէր եղել, երբ գործող նախագահը հրաժարվում է իր լիազորությունները երկարաձգելու հեռանկարից։
ԵՏՀ-ն հորդորում է՝ զգուշացեք խաբեբաներից
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն վաղն աշխատանքային այց է կատարելու Ադրբեջան։
Դիարբեքիրում հարձակում է իրականացվել ոստիկանական ավտոմեքենայի վրա, հայտնում է Habertürk-ը։
Թուրքիայի խորհրդարանը օրենք է ընդունել «Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ համաձայնագիրը ռուսական կողմի հետ վավերացնելու վերաբերյալ, հայտնում է RIA Novosti-ն։
Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալները շարունակում են նվազել: Սրան զուգահեռ, Հայաստանից սկսվել է նաև օտարերկրյա կապիտալի մեծ արտահոսք:
ԱՄՆ Թեննեսի նահանգում անտառային հրդեհներին զոհ է դարձել 11 մարդ:
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 17.50-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ ժամանած, 1989 թ. ծնված Սամվել Թ.-ն։
«Ադրբեջանի ղեկավարությունը բոլոր առումներով շատ կոռումպացված է: Եթե դու գործ ունես կոռումպացված երկրի հետ, ապա որոշ դեպքերում ընդգրկվում ես դրա մեջ»,- ասում է Թաբերը:
Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է նորընտիր Նախագահ Թրամփին և նրա թիմին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ պատասխանատու առաքելության իրականացման գործում:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 1-ի երեկոյան Ցինցինատի քաղաքում ելույթի ժամանակ հայտնել է, թե ով է լինելու Պենտագոնի ղեկավարը։
Դեկտեմբերի 1-ին, ժամը 22.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 30 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Օրերս Վարդան Հարությունյանը Բավրայի մաքսայինի պետ է նշանակել Երեմ Մարգարյանին: Նա համակարգի հնաբնակներից է, երկար տարիներ աշխատել է բաժնի պետ՝ համակարգման վարչությունում, սրընթաց կարիերայի համար պարտական է ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արտաշես Բեյբությանին:
Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում, ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 125 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:
Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՀՀԿ-ի համար 2-րդ ռեյտինգային թեկնածուն լինելու է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, որը պարբերաբար հերքում է տեղեկությունները: Ու եթե հաջողվի ՀՀԿ-ի համար ցանկալի ձայներ ապահովել, մարզից գուցե 3-րդ պատգամավորը ընտրվի՝ ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը:
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը զուգահեռ բանակցություններ է վարում Վարդան Օսկանյանի «Համախմբման» հետ։ Ընդհանրապես դաշինքով մասնակցությանը դեմ է կուսակցության փոխնախագահ Զարուհի Փոստանջյանը։
Թևան Պողոսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն» ծառայության կբռնագանձվի 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի գումար։
Մանուկյանը լրագրողին ասել է, թե կառաջնորդվի այնպես, ինչպես կուսակցությունը կորոշի։ «Միայն իմ ցանկությունը քիչ է»,- ասել է նա։ 2012-ին Արագածոտնի թիվ 15 ընտրատարածքում ՀՀԿ-ն որոշեց պաշտպանել Մնացական Մնացականյանին, դրանից առաջ Մանուկյանն էր այդ տարածքից պատգամավոր դարձել։
Իրենց ունեցած զգալի չափի դրամական միջոցներով առանձնանում են նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանն ու Արարատի մարզպետ Գառնիկ Աբրահամյանը: Աշոտ Ղահրամանյանը փետրվար ամսվա դրությամբ ունի 18 միլիոն 340 հազար դրամ գումար: 2016 թ. մարտին Արագածոտնի մարզպետ նշանակված Գաբրիել Գյոզալյանն ունի նոր կառուցված մեկ շինություն, իսկ նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 5 միլիոն դրամ, 35 հազար ԱՄՆ դոլար և 3 հազար եվրո:
Անգլիական Manchester Evening News-ը ծավալուն անդրադարձ է կատարել «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կյանքին և կարիերայի զարգացումներին: