
Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց. դժվարանացանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են: Դժվարանացանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վարդենյաց լեռնանցքում, Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սարավան-Զանգեր ավտոճանապարհին, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Ստեփանավան, Գեղարքունիքի մարզի Մարտունի և Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: