Թևան Պողոսյանը պարտվեց վերաքննիչ դատարանում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շուրջ երկու տարի տևած դատական քաշքշուկից հետո ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի և ճանապարհային ոստիկանության վեճը ստացավ իր հանգուցալուծումը: «Ժողովուրդ» օրաթերթը դեռևս 2014 հոկտեմբերին գրել էր, որ ՃՈ-ն տուգանել է Թևան Պողոսյանին և դատական կարգով փորձում է նրանից գանձել 50 հազար դրամ: Պատգամավորն իր հերթին հակընդդեմ հայց էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝պահանջելով վերացնել իր նկատմամբ կայացրած ակտը:
Պողոսյանը պնդում էր, որ ՃՈ-ն իրեն տուգանելու համար պետք է ստանար ԱԺ համաձայնությունը: Հոկտեմբերի 30-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը պատգամավորի հայցը վարույթ էր ընդունել: Արդյունքում շուրջ երկու տարի տևած քաշքշուկից հետո դատարանը մերժեց պատգամավորի՝ ՀՀ վարչական վերաքննիչ բողոքը: Ասել է, թե նա պետք է կատարի ՀՀ վարչական դատարանի վճիռը: Թևան Պողոսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն» ծառայության կբռնագանձվի 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի գումար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։