
Լեհաստանում երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է

Նոյեմբերի 29-ի երեկոյան Լեհաստանի հարավ-արևմուտքում տեղի ունեցած 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը ավելացել է՝ դառնալով մինչև 8-ի։ 9 մարդ կարողացել է փրկվել՝ ստանալով տարբեր վնասվածքներ։ Երկրաշարժի հետևանքով փլուզումները տեղի էին ունեցել տեղի KGHM ընկերության պղնձի արդյունահանման հանքում։
«Ռուդնա» հանքավայրը ամենախոշոր հանքերից մեկն է աշխարհում, որտեղ աշխատում է ավելի քան 4400 մարդ։ KGHM կոնցեռնի տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով հանքում տեղի են ունեցել մասշտաբային փլուզումներ։ Փրկարարական աշխատանքները անդադար շարունակվել են, բոլոր զոհերի մարմինները հայտնաբերվել են։
Դեպքի վայր է մեկնել նաև Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն։