Ակնեի առաջացման իրական պատճառը
Սան Դիեգոյի կալիֆոռնիական համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Գալոն իր գործընկերների հետ պարզել է, որ մաշկի վերին շերտի վրա ապրող անվնաս բակտերիաները կարող են բորբոքումներ առաջացնել և հանգեցնել բշտիկների առաջացման, հատկապես՝ հայտնվելով փակ և յուղոտ միջավայրում, ինչպիսիք են մազերի ծակոտկենները:
Օդի բացակայությունը հանգեցնում է նրան, որ Propionibacterium ակնեն մաշկային յուղը վերածում է ճարպաթթուների, որոնք ակտիվացնում են հարևան բջիջների բորբոքային պրոցեսները:
Հետազոտելով բակտերիաների գործունեությունը՝ Գալոյի թիմը պարզել է, որ ճարպաթթուներն ապաակտիվացնում են հիստոնդեացետիլազ կոչվող ֆերմենտային խումբը, որը կանխարգելում է բորբոքային գործընթացները: Իսկ երբ կանխարգելիչ հանգամանք չկա, մաշկի բջիջների կողմից արտազատվող քիմիական տարրերը միայն վատացնում են վիճակը, ինչն էլ հանգեցնում է ակնեի առաջացման:
Գալոն վստահ է, որ իր թիմի հետազոտությունները կարող են ակնեի բուժման նոր մեթոդներ բացահայտել. «Մենք ցանկանում ենք, որ ճարպաթթուներն արգելակվեն, իսկ ներկայումս աշխատում ենք այս գաղափարը կյանքի կոչելու վրա»:
Գիտնականների խոսքերով՝ որոշ մարդկանց մոտ ակնեն ի հայտ է գալիս ավելի հաճախ, քան մյուսների մոտ: Սա կարող է կապված լինել այն փաստի հետ, որ մարդը ժառանգում է գեներ, որոնք մաշկի բջիջները ճարպաթթուների հանդեպ ավելի խոցելի են դարձնում:
Չափահասների մոտ հորմոնային փոփոխությունները նույնպես ազդում են ակնեի առաջացման վրա: Գալոյի խոսքերով՝ 2-5 տարի անց առավել արդյունավետ միջոցներով հնարավոր կլինի բուժել ակնեն:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը