Բաժիններ՝

Լիպին կդառնա Չինաստանի հավաքականի գլխավոր մարզիչը և կստանա 19 մլն եվրո

Ամենահարուստ թոշակառուն ֆուտբոլում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիպին հունվարին «Գուանչժոու Էվերգրանդում» պետք է փոխարինի Լուիս Ֆելիպե Սկոլարիին: Պայմանագրի պայմաններն արդեն համաձայնեցված են եղել, բայց գործին է միջամտել Չինաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ըստ Corriere Dello Sport-ի տեղեկության՝ կողմերը մոտ են համաձայնության, ըստ որի՝ իտալացին ստանա տարեկան 19 մլն եվրո:

Հոկտեմբերին Չինաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացավ Գաո Խունբոն: Լիպին արդեն աշխատել է «Գուանչժոում»՝ 2012-14թթ.՝ թիմի հետ նվաճելով 3 չեմպիոնական տիտղոս և Չինաստանի գավաթը: Իտալիայի հավաքականի հետ 68-ամյա իտալացին հաղթել է 2006թ. Աշխարհի առաջնությունը:

2018թ. Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի A խմբում Չինաստանը 4 խաղերից հետո 1 միավորով գրավում է վերջին՝ 6-րդ տեղը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս