Բաժիններ՝

Կարկանդակների արագ ուտելու առաջնության հաղթող է դարձել Արմեն Երիցյանը

Դոնի Ռոստովում անցկացվել Է կարկանդակների արագ ուտելու հերթական առաջնությունը: Պայմանների համաձայն, մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է ուտեր 500-գրամանոց կարկանդակ, տեղեկացնում է Sputnik-ն: Այս տարի այն պատրաստված էր հավով ու սնկով: Որպես օգնություն մասնակիցներն ունեին երկու բաժակ ջուր եւ հանդիսականների աջակցությունը:

Մյուսներից ավելի արագ առաջադրանքը կատարել է բժշկական քոլեջի 20-ամյա ուսանող Արմեն Երիցյանը, որը սահմանել է առաջնության նոր ռեկորդ՝ 1 րոպե 17 վայրկյան: Անցյալ տարի համանման կարկանդակը կերել էին 1 րոպե 47 վայրկյանում:

Ամենահետաքրքրականն այն է, որ հաղթողը նույնիսկ գրանցված չի եղել որպես մրցման մասնակից: Նա եկել էր որպես հանդիսատես, բայց մրցման մեկնարկից անմիջապես առաջ պարզվել է, որ սեղանի շուրջ եւս երկու ազատ տեղ կա: Արմենը ռիսկի է դիմել եւ իր համար անսպասելիորեն հաղթել, թեեւ չէր նախապատրաստվել մրցմանը, իսկ հաղթանակից երեք ժամ առաջ, իր խոսքով, նույնիսկ կուշտ նախաճաշել էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս