
Ռոնալդուն պահել է խոստումը և նորից է հանդիպել Ռիքսենի հետ

«Ռեալի» հարձակվող պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն «Լեգիայի» հետ խաղից հետո (5:1) հերթական անգամ աջակցել է «Ռեյնջերսի» նախկին կիսապաշտպանին:
2013 թվականին Ռիքսենին սարսափելի հիվանդություն ախտորոշեցին. կողային ամիոտրոֆիկ սկլերոզ: Այսպիսի ախտորոշման ժամանակ կանխատեսումները, որպես կանոն, սփոփիչ չեն. հիվանդության առաջին նշաններից մինչև մահ անցնում է 3-5 տարի:
Կրիշտիանու Ռոնալդուն յուրաքանչյուր հնարավորության դեպքում աշխատում է աջակցել իր կյանքի համար պայքարող Ռիքսենին: Վերջերս Կրիշն իր գործակալ Ժորժե Մենդեշի հետ միասին հրավիրել էր Ռիքսենին Մադրիդ՝ «Ռեալի» խաղերից որևէ մեկին ներկա լինելու համար:
Ռիքսենն ընդունել էր հրավերը և կնոջ և դստեր հետ ներկա էր «Ռեալ» – «Լեգիա» խաղին:
Խաղից հետո Ռոնալդուի հետ Ռիքսենին են մոտեցել Ժորժե Մենդեշը և «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը