
Որքան ջուր է պետք խմել՝ կախված մարմնի զանգվածից (ցանկ)

Ջուրը մեր կյանքի անբաժանելի մասն է։ Դրա անբավարար քանակը կարող է պարզապես սպանել մարդուն։ Սակայն չափազանց շատ ջուր խմել ևս չի կարելի։ Marketium.ru կայքը գրում է, որ գիտնականների պնդմամբ՝ օրվա ընթացքում անհրաժեշտ ջրի քանակը կախված է մարդու մարմնի զանգվածից։ Մեր օրգանիզմն ակտիվորեն օգտագործում է ջուրը, իսկ ավելորդ ջուրը հանում է օրգանիզմից։ Ջրի անբավարար քանակը կարող է լուրջ հետևանքներ առաջացնել, այդ թվում՝ արյան խտացում։
Հասկանալու համար, թե որքան ջուր է ձեզ անհրաժեշտ խմել, ուշադրություն դարձրեք այս աղյուսակին։
Նույնիսկ, եթե օրգանիզմը կորցնում է ջրի 10 տոկոսը, դա վատ է անդրադառնում մարդու առողջության վրա։ Խանգարվում են նյութափոխանակության գործընթացները, ինչպես նաև՝ կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը։ Դանդաղում է երիկամների աշխատանքը, որոշակի ծանրաբեռնվածություն ընկնում է լյարդի վրա։ Ջրի անբավարարության պատճառով կարող են գլխացավեր առաջանալ։ Բացի այդ՝ եթե նույնիսկ օրգանիզմը մի փոքր ջրազրկված է, այն շաքարի օգտագործման անհրաժեշտություն է զգում։ Սա հանգեցնում է ավելորդ քաշի և արյան մեջ շաքարի բարձր մակարդակի։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը