«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց թուրքական ակումբին
Եվրոպայի առաջնության խմբային փուլի շրջանակներում տեղի ունեցավ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և թուրքական «Ֆեներբախչեի» միջև հանդիպումը: Խաղն ավարտվեց մանկունյանցիների ջախջախիչ հաղթանակով (4:0):
Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացեց Պոլ Պոգբան՝ դիպուկ իրացնելով 11 մետրանոց հարվածը: 3 րոպե անց «Կարմիր սատանաները» վաստակեցին 2-րդ 11 մետրանոց հարվածի իրավունքը, որն իրացրեց Անտոնի Մարսիալը՝ կրկնապատկելով հաշվի առավելությունը: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Պոլ Պոգբան իր հաշվին երկրոդ գոլը գրանցեց:
Երկրորդ խաղակեսի 48-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում աչքի ընկավ Ջեսի Լինգարդը:
83-րդ րոպեին «Ֆեներբախչեի» ֆուտբոլիստ Ռոբին Վան Պերսին կրճատեց հաշվի տարբերությունը:
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Ֆեներբախչե» 4:1
Գոլեր. Պոլ Պոգբա, 31 (11 մետրանոց), Անտոնի Մարսիալ, 34 (11 մետրանոց), Պոլ Պոգբա, 45, Ջեսի Լինգարդ, 48 – Ռոբին Վան Պերսի, 83