Շվեյացարիայի Լոզան քաղաքում Սիրիայի հարցով սպասվող նախարարական հանդիպմանը կմասնակցի Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի փոխնախագահ, ՌԴ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Ստանիսլավ Շևչենկոյին:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան 65-ամյակի առթիվ շնորհավորել է հայտնի շախմատիստ, Շենգավիթի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն, միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանին:
Հոկտեմբերի 14-ին, ժամը 23.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցում՝ «Շանթ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան մխրճվել է բենզալցակայանի մեջ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը հետևել են հրադադարի պահպանման ռեժիմին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
Վթարված ավտոբուսի ուղևորներից է նաև 11-ամյա Դիանա Դավթյանը։ Երեխան մայրիկի ու քրոջ հետ մեկնել էր Վորոնեժ հանգստանալու. «Հարված եմ ստացել դեմքիս՝ դունչի շրջանում, հիմա ինձ լավ եմ զգում, վիրահատել են, տուն եմ գնալու»։
Թե ինչ «պրիմիտիվ գողության» մասին է խոսքը, ինչ ծավալների է այն, ով է կատարել, ինչ-որ մեկը ենթարկվելո՞ւ է պատասխանատվության, ոչինչ դեռեւս հայտնի չէ:
Պարզվում է՝ ոչ միայն ՊԵԿ նոր ղեկավարն է դժկամությամբ «եկել» պաշտոնավարման, որովհետև մինչ այժմ ինքն էր նեղվում ՊԵԿ-ի պահանջած կանխավճարներից, իսկ հիմա ոչ միայն ինքը պետք է կանխավճար պահանջի, այլև տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանը, որի «պորտալարը» մինչև վերջ դեռ չի կտրվել «Պեռնո Ռիկարից»։
Ըստ կառավարության որոշման, շենքը իրեն ամրացված հողակտորով վաճառվելու Է դասական աճուրդով։ Այն գնահատված Է132 միլիարդ դրամ կամ մոտ 27 մի|իոն դոլար։ Մեր տեղեկություններով, շենքը վաճառելու մասին որոշումը կառավարությանը կայացրել Է հիմք ընդունելով հենց «Ռոստելեկոմից» ստացված առաջարկը։
Եթե որևէ մեկը կարծում է, որ այդպիսով Հայաստանը «կանկախանա» Ռուսաստանից, ապա չպետք է մոռանալ, որ նա աշխարհագրական տարածքով աշխարհի ամենամեծ պետության, գերտերության երկարամյա ղեկավարն է: Նրա մոտ հակահայկական ինչ-որ տրամադրություն առաջացնելը ի՞նչ օգուտ է տալու մեզ: Անշուշտ, Ռուսաստանին, Ամերիկային, Եվրոպային չսիրելը կամ ատելը ՀՀ ցանկացած քաղաքացու անքակտելի իրավունքն է: Բայց միաժամանակ ՀՀ քաղաքացու պարտքն է պետությանը չվնասելը:
Այս տարի տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո ակնհայտ է դարձել, որ քարոզչության համար հատկացված գումարները նրանք, մեղմ ասած, արդյունավետ չեն ծախսել: Ավելին` իշխանական լրատվամիջոցները ՀՀԿ-ի թեկնածուներից (օրինակ՝ Վանաձորի թեկնածուի թիմից) գումարներ են պահանջել` հարցազրույցներ տեղադրելու համար:
Կարեն Կարապետյանի և Ռուբեն Վարդանյանի հետ վերջինիս հարաբերություններն առանձնակի ջերմ չեն: Ի դեպ, Արա Աբրահամյանը մեկ այլ անհանգստություն էլ ունի. նա այդպես էլ չի կարողանում ավարտին հասցնել Հյուսիսային պողոտայում իր մի քանի շենքերի շինարարությունը` ֆինանսական խնդիրների պատճառով:
Ցուցակում հայտնվել է առավելապես դասական կինոն. Սթենլի Քուբրիքի «2001 թվական. Տիեզերական ոդիսական» (1968), Ռիդլի Սքոթի «Ածելու վրայով վազ坸ղը» (1982), Սթիվեն Սփիլբերգի «Երրորդ աստիճանի մտերիմ շփումները» (1977), Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ: Դրվագ 4-րդ. Նոր հույս» (1977) ֆիլմերը, ինչպես նաեւ համեմատաբար նոր կինոնկարներ՝ Վաչովսկու «Մատրիցա»-ն (1999) եւ Ռիդլի Սքոթի «Մարսիացին» (2015):
Ժնեւի երկնքում չճանաչված թռչող օբյեկտ են նկատել։ La Tribune de Genеve թերթում հրապարակված լուսանկարներում մութ երկնքի ֆոնին կարելի է տեսնել լուսարձակող ձվաձեւ օբյեկտ եւ երեք կետ դրա վրա:
«Ռեալը» սկսել է երկարաձգել պայմանագրերն առաջատար ֆուտբոլիստների հետ: Ինչպես հաղորդում է Cadena Ser-ը, մոտ օրերը կհայտարարվի Գարեթ Բեյլի պայմանագրի երկարաձգման մասին:
Samsung Electronics-ը հայտարարել է, որ Galaxy Note 7-ի վաճառքների դադարեցման պատճառով սպասում է երկու եռամսյակների՝ 2016 թվականի չորրորդ եռամսյակի եւ 2017 թվականի առաջին եռամսյակի ընթացքում 3 տրլն վոնով (3 մլրդ դոլար) իր գործառնական շահույթի կրճատում:
Համարվում է, որ արվեստի աշխարհը լի է գեղեցիկ կանանցով: Բայց ես կասեմ, որ նա, ով ցանկանում է տեսնել շատ գեղեցիկ կին, կարող է դառնալ բժիշկ կամ փաստաբան: Կամ, ավելի լավ է, անձնական հետախույզ:
Կենդանակերպի յուրաքանչյուր նշան ինքնին յուրահատուկ է:
Ծառայությունից օգտվելը շատ հեշտ է։ Օրինակ, եթե դուք պատրաստվում եք Հռոմ գնալ, անհրաժեշտ է քարտեզի վրա գտնել այդ քաղաքը կամ ձախ կողմում գտնվող որոնումների հատվածում գրել քաղաքի անունը։ Ընտրեք Լեոնարդո դա Վինչիի անվան օդանավակայանը և կտեսնեք, որ օդանավակայանում մատչելի է Casa Alitalia Lounge Wi-Fi-ի ցանցը, որին միանալու համար գաղտնաբառ չի պահանջվում, իսկ Aviapartner-ի համար սահմանված է Aviapartner01 գաղտնաբառը։
Ավելորդ քաշը, ֆիզիկական վարժությունների բացակայությունը և սխալ սնունդը կարող են հանգեցնել այտուցների առաջացման ոչ միայն՝ ոտքերի, այլև՝ ձեռքերի հատվածում։ Այս ամենը տեղի է ունենում օրգանիզմում հեղուկի կուտակման պատճառով։ Գիշերային ժամերին այս ամենը մեզ ավելի է անհանգստացնում, քանի որ արյան շրջանառությունը դանդաղում է, ճնշումը՝ մեծանում, դրա հետ միասին մեծանում է նաև անհարմարության զգացումը։
«Երբ հասարակությունը տեսնի, որ նախագահի և այլ պաշտոնյաների հարազատներն այնպիսի գործունեություն են ծավալում, որ այդ մարմնում շահերի բախում բացառում են, դպրոցի տնօրենն էլ այդ նույն սկզբունքով կաշխատի»,- նշեց նա: