
Շվեյացարիայում Սիրիայի հարցով հանդիպմանը կմասնակցի Իրանի արտաքին գործերի նախարարը

Շվեյացարիայի Լոզան քաղաքում Սիրիայի հարցով սպասվող նախարարական հանդիպմանը կմասնակցի Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»ին, այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարի խոսնակ Բահրամ Քասեմին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լոզանում կայանալիք հանդիպմանը կմասնակցի նաև Եգիպտոսի արտաքին գործերի նախարարը: Ռուսաստանը և ԱՄՆն հայտարարել են Սիրիայի հարցով երկխոսության վերականգնման մասին. հոկտեմբերի 15ին Լոզանում նախատեսվում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆի պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը, որին կմասնակցեն նաև տարածաշրջանային մի
շարք առանցքային երկրների (Իրան, Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Քաթար) ԱԳ նախարարներ: