Բաժիններ՝

Galaxy Note 7 սմարթֆոնների հետ կապված խնդիրների պատճառով Samsung-ի կորուստները կկազմեն 3 մլրդ դոլար

Galaxy Note 7 սմարթֆոնների վաճառքների դադարեցման պատճառով էլեկտրոնիկայի Samsung Electronics հարավկորեական արտադրողի ընդհանուր ուղղակի կորուստները կկազմեն մոտավորապես 7 տրիլիոն վոն (6,17 մլրդ դոլար): Այդ մասին հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը: Նրա կողմից հարցված հարավկորեացի վերլուծաբանները այդ գումարի մեջ ներառել են վաճառքից հեռախոսների բացառումը եւ բաց թողնված շահույթը:

Իր հերթին Samsung Electronics-ը հայտարարել է, որ Galaxy Note 7-ի վաճառքների դադարեցման պատճառով սպասում է երկու եռամսյակների՝ 2016 թվականի չորրորդ եռամսյակի եւ 2017 թվականի առաջին եռամսյակի ընթացքում 3 տրլն վոնով (3 մլրդ դոլար) իր գործառնական շահույթի կրճատում:

Ինչպես արդեն տեղեկացվել է, Samsung Electronics ընկերությունը հոկտեմբերի 11-ից ժամանակավորապես դադարեցրել է Galaxy Note 7 սմարթֆոնների արտադրությունը:

Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր ամբողջ աշխարհում Galaxy Note 7 սմարթֆոնների վաճառքն ու փոխարինումը լիովին դադարեցնելու մասին, ինչը կապված է արդեն փոխարինված սարքերի բռնկման դեպքերի հետաքննության հետ:

«Քանի որ հաճախորդների անվտանգությունը գլխավոր գերակայությունն է, Samsung-ը խնդրում է գործընկերներին ու վաճառողներին՝ հետաքննության անցկացման ժամանակաշրջանում ամբողջ աշխարհում դադարեցնել Galaxy Note 7 մոդելի վաճառքն ու փոխանակումը,- նշվում է փաստաթղթում: – Մենք խնդրում ենք այդ սմարթֆոնների բոլոր տերերին՝ անջատել դրանք եւ չօգտվել դրանցից», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս