
Օբաման հրապարակել է իր սիրելի ֆանտաստիկ ֆիլմերի ցուցակը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրապարակել է իր սիրելի գիտաֆանտաստիկ ֆիլմերի եւ սերիալների ցուցակը: Նախագահի մեկնաբանություններով ցանկը հրապարակել է Wired հանդեսը:
Ցուցակում հայտնվել է առավելապես դասական կինոն. Սթենլի Քուբրիքի «2001 թվական. Տիեզերական ոդիսական» (1968), Ռիդլի Սքոթի «Ածելու վրայով վազ坸ղը» (1982), Սթիվեն Սփիլբերգի «Երրորդ աստիճանի մտերիմ շփումները» (1977), Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ: Դրվագ 4-րդ. Նոր հույս» (1977) ֆիլմերը, ինչպես նաեւ համեմատաբար նոր կինոնկարներ՝ Վաչովսկու «Մատրիցա»-ն (1999) եւ Ռիդլի Սքոթի «Մարսիացին» (2015):
Բացի այդ, Օբաման նշել է երկու սերիալ՝ «Սթարտրեկ»-ը («Աստղային ճանապարհ», 1966-1969) եւ «Տիեզերք. անհատական ճանապարհորդություն» (1980) վավերագրական նախագիծը: