
Գիտնականները մատնանշել են տկարամտության զարգացմանը նպաստող գործոնը

Ամերիկացի բժիշկները նշել են մարդկանց մոտ, հատկապես միջին տարիքում, արյան բարձր ճնշման երկարաժամկետ բացասական հետեւանքները: Դրան նվիրված հետազոտությունը հրապարակված է Hypertension հանդեսում, դրա մասին հակիրճ հայտնել է ԱՄՆ-ի սրտաբանական ասոցիացիան:
Ինչպես ցույց են տվել գիտնականները, արյան բարձր ճնշումը հասուն տարիքում կոգնիտիվ հիվանդությունների զարգացման ռիսկի հիմնական գործոնն է՝ կապված սիրտ-անոթային համակարգի, ինչպես նաեւ ինսուլտի եւ Ալցհեյմերի հիվանդության հետ:
Բարձր ճնշումը հանգեցնում է գլխուղեղի անոթներ արյան ներհոսքի խանգարման, ինչը բացասաբար է ազդում մարդու նյարդային համակարգի գործունեության վրա: Գիտնականներն իրենց եզրակացություններն արել են՝ ամփոփելով տարեցների մոտ կոգնիտիվ խախտումների զարգացման պատճառներին նվիրված հետազոտությունների արդյունքները:
Ներկայում աշխարհում կա մոտավորապես 40 մլն մարդ՝ տարատեսակ դեմենցիաներով (ձեռքբերովի տկարամտություն), որոնց 80 տոկոսի մոտ ախտորոշված են գլխուղեղի անոթային հիվանդություններ կամ Ալցհեյմերի հիվանդություն: Ըստ գիտնականների գնահատումների, մինչեւ 2050 թվականը բնակչության ընդհանուր ծերացման, կյանքի միջին տեւողության աճի եւ բուժման բացակայության պատճառով նրանց թիվը կարող է եռապատկվել: