Ազգային ժողովում մեկնարկեց արտահերթ նիստը, որը հրավիրվել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ և կառավարության նախաձեռնությամբ:
Սեպտեմբերի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց ԱԻ նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանը:
ՀՀ և ԼՂՀ ոստիկանության ծառայողներն օրերս Հադրութի շրջանի Ջաբրայիլ գյուղում հայտնաբերել և Արմավիրի բաժին են տեղափոխել 1985 թ. ծնված Արտաշես Ա.-ին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր քվեարկել է երկրի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հարցով հանրաքվեում, հայտնում է APA կայքը՝ հղում կատարելով Ալիևի պաշտոնական կայքին:
Բանգլադեշի մաքսային ծառայության աշխատակիցները երեք կիլոգրամ ոսկի են գտել Դաքա քաղաքի Հազրաթ Շահջալալ միջազգային օդանավակայանի աղբանոցում:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է աշխատանքի տեղավորելու պատրվակով քաղաքացիներից գումար հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 21 անձի:
Պարզվել է, որ Գյումրի քաղաքի «Յոթ Վերք» եկեղեցու շրջակայքում մուրացկանությամբ զբաղվող Կ.Ս.-ն 2016թ. մարտին կորցրել է անձնագիրը, որը հետագայում հեռուստաընկերություններից մեկի միջոցով գտնվել և վերադարձվել է իրեն:
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Սեւակ Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Լաս Վեգասի սրճարաններից մեկում անհայտ տղամարդը կրակ է բացել ու կրծքի շրջանում վիրավորել 1 մարդու: Այս մասին Twitter-ում հայտնել է տեղի ոստիկանությունը: Վիրավորը ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում:
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հսկիչ անցագրային կետում անձնական խուզարկության են ենթարկել նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Վ. Ն.-ին:
ՀՀ Զինված ուժերի Ռադիացիոն, քիմիական կենսաբանական պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ Վարդան Նշանյանի գլխավորած աշխատանքային խումբը սեպտեմբերի 26-28-ը Մինսկում կմասնակցի Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության ոլորտի համագործակցության հարցերի քննարկմանը:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը մեղադրել է Ռուսաստանին Սիրիայի իրավիճակի մասին կեղծ տեղեկությունների տարածելու մեջ և Մոսկվայի գործողություններն անվանել բարբարոսություն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում սեպտեմբերի 25-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Սևակ Հովհաննեսի Խաչատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Սևակ Հովհաննեսի Խաչատրյանի սպանության դեպքի առթիվ։
Վարչության աշխատակիցները կանխել են նաև անօրինական ճանապարհով շուրջ 600 կգ մաքրող միջոցների և 200 լիտր մեքենայի յուղի ներկրման փորձեր: ՆՀՎ վարչությունը բացահայտել է չհայտարարագրված մի շարք ապրանքներ ևս, այդ թվում` կենցաղային իրեր, տեխնիկա, սննդամթերք, զարդեր և այլն:
Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները պնդում են, որ ռուս ցանցահենները փորձել են գրոհել Միացյալ Թագավորության կառավարության և հեռուստաալիքների կայքերը, գրում է Sunday Times թերթը:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 21.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում քաղաքացի է գլորվել կամրջից։
Իրավապաշտպանները Սիրիայի կառավարական բանակի՝ Հալեպի արևելյան շրջանների ուղղությամբ նոր հարձակման հետևանքով զոհերի թիվը գնահատում են ավելի քան 200 մարդ և նախազգուշացնում, որ այդ թիվը կարող է մեծանալ փլատակների տակ գտնվողների և ռազմական գործողությունների շարունակման հետևանքով:
Սիրիայի ապստամբները կիրակի հակահարձակում են ձեռնարկել՝ փորձելով իրենց վերահսկողությունը սահմանել Հալեպից հյուսիս ընկած փախստականների Խանդարատ ճամբարի նկատմամբ:
Ադրբեջանում այսօր երկրի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հարցով հանրաքվե է անցկացվում: Երկրի ԿԸՀ-ի տվյալներով՝ Ադրբեջանում բացվել է 5627 ընտրատեղամաս: Դրանք կգործեն տեղի ժամանակով ժ. 08.00-19.00-ն (Երևանի ժամանակով՝ 08.00-19.00-ը), հայտնում է RIA Novosti-ն:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
Երիտասարդությունը պայծառ պահերով լեցուն ժամանակ է:
Ես թքած ունեմ այդ բոլոր կարծրատիպերի վրա, որը մեր վզին է փաթաթում հասարակությունը՝ պահանջելով մեզանից «լինել սեքսուալ մինչև 80 տարեկան:
«Տարբեր տեսություններ կան արտադրողականության վրա տարիքային ազդեցության մասին։ Մի կողմից՝ տարիներ շարունակ աշխատելու հանգամանքը կարող է տարեց աշխատողներին ավելի արտադրողական դարձնել։ Մյուս կողմից՝ ավելի փխրուն առողջությունը և հնացած կարողությունները կարող են նվազեցնել նրանց արտադրողականությունը։
Lifer.com.ua կայքը գրում է, որ բոլորը գիտեն՝ ջերմաչափը կոտրել չի կարելի։ Կարծես թե այս մասին հիշում ենք դեռ մանուկ հասակից, սակայն մեզ որևէ մեկը չի ասել, թե ինչ անել ջերմաչափը ջարդելու դեպքում։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Escape Vista-ն փոքր բնակարան է։ Ինչպես գրում է forbes.com-ը, դրա գինը սկսվում է 46.000 դոլարից։
Պապանովի մահից հետո քննարկվում էր մուլտֆիլմը «փակելու» հարցը, սակայն պարզ դարձավ, որ հնչյունային ռեժիսորը պահպանել է նրա բոլոր ձայնագրությունները, որոնք օգտագործվել են նրա մահից հետո։ Նոր սերիաներում կերպարներին նկարում էր ոչ թե Կոտենոչկինը, այլ նրա որդին։
Կայքը ներկայացրել է մի կնոջ պատմություն, ով որոշել է ամեն ինչ իր ձեռքը վերցնել։ Հիվանդության դեմ նա միայնակ է պայքարել՝ առանց թանկարժեք բուժման։ Բուժումը հիմնված է եղել վիտամին B 17-ի օգտագործման վրա. արդյունքում՝ նա հաղթահարել է քաղցկեղը։
Ակնհայտ է, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն իսկապես ցանկանում է փոփոխություններ իրականացնել ու հաջողություններ արձանագրել։ Խնդիրը ցանկանալու ու ցանկությունն իրականացնելու կարողությունների միջև խզումն է, որը՝ դատելով նրա անձնական ու համակարգային հակասականությունից, սարսափելիորեն մեծ է։