
Ֆանի Արդանը կնոջ վախերի մասին

Ֆանի Արդանը ծնվել է 1949 թվականին, Սոմյուր, Մեն-է-Լուար, Ֆրանսիայում։ Հռչակավոր ֆրանսիացի դերասանուհի է։ 1976 թվականից ի վեր նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում։
«Ես թքած ունեմ այդ բոլոր կարծրատիպերի վրա, որը մեր վզին է փաթաթում հասարակությունը՝ պահանջելով մեզանից «լինել սեքսուալ մինչև 80 տարեկան»:
Այստեղից են առաջանում կնոջ բոլոր կոմպլեքսները և վախերը. վախ՝ ծերանալուց, վախ՝ ինքն իր հետ լինելուց, վախ՝ կորցնելուց այն, ինչով մեզ ինչ-որ ժամանակ օժտել է պատանեկությունը՝ թարմություն, սեքսուալություն, ձգողականություն, կրքոտություն…
Այսպես ուրեմն, ես այդ բոլոր կետերից ազատվել եմ: Ինձ համար միևնույնն է: Միշտ հավատարիմ եմ մնացել անվախության սկզբունքներին: Անիմաստ է վախենալ անխուսափելիից: Դրա համար էլ ես չեմ վախենում:
Ծերությունն, իհարկե, նման է մահվան դատավճռի: Այստեղ ոչինչ անել չես կարող: Բայց մինչև իմ կառափնարանը ես ուզում եմ հասնել առույգ քայլվածքով, ժպիտով և գինու բաժակը ձեռքիս, այլ ոչ թե հազիվ քարշ գալով՝ մեկ ուրիշը ձևանալով»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը